Skip to content Skip to sidebar Skip to footer

Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոնի (ԱԱԱՓ) սկզբունքները.

1. ԱԱԱՓ-ի նպատակն է արվեստի դաշտում նոր անունների և դեմքերի հայտնաբերումն ու նրանց դրսևորման համար հարթակի տրամադրումը:
2. ԱԱԱՓ-ն անցկացվում է համադրական նախագծերի կազմակերպման սկզբունքով` գլխավոր նախագիծ-ցուցահանդես, որ տեղի կունենա ՆՓԱԿ-ում, և զուգահեռ նախագծեր` նախընտրելի է ՆՓԱԿ-ի տարածքից դուրս (չի բացառվում նաև ՆՓԱԿ-ի տարածքում):
3. ԱԱԱՓ-ն կազմակերպվում է ոչ թե արվեստի տեսակների (կերպարվեստ, երաժշտություն, կինո, թատրոն, գրականություն, արվեստաբանություն, ճարտարապետություն), այլ գլխավոր և զուգահեռ նախագծերի տարանջատման սկզբունքով:
4. ՆՓԱԿ-ը “համադրական ընտրությունն” ընդունում է որպես ԱԱԱՓ-ի գլխավոր համադրողի բացարձակ իրավունք` չմոռանալով ԱԱԱՓ-ի երիտասարդական բնույթն ու հիմնական ֆունկցիաները:
5. ԱԱԱՓ-ի գլխավոր նախագծի տեքստ-կոնցեպտը ելակետ և հիմք է հանդիսանում ԱԱԱՓ-ի ներսում բոլոր արվեստի գործերի, զուգահեռ նախագծերի ընտրության և ստեղծման համար: Գլխավոր նախագծի կոնցեպտի հետ արվեստի գործերի և զուգահեռ նախագծերի կապը կարող է ապահովվել ինչպես կոնցեպտի հետ թեմատիկ ընդհանրությամբ, այնպես էլ մեկնաբանությունների և հղումների առկայությամբ:
6. ԱԱԱՓ-ի ներսում ընդգծվում և խրախուսվում է գլխավոր համադրական կոնցեպտի հիման վրա արտիստների կողմից նոր գործերի և նախագծերի ստեղծումը:
7. ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհուրդը ԱԱԱՓ-ի գլխավոր նախագծի համադրողի ընտրության հարցում նախապատվությունը տալիս է “սկսնակներին” և երիտասարդներին` չբացառելով փորձառու համադրողների ու արտիստների ներկայությունը փառատոնում:
8. ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհուրդն իրեն իրավունք է վերապահում ԱԱԱՓ համադրողի կողմից մերժված գործերից կամ զուգահեռ նախագծերից կազմել առանձին նախագիծ: ԱԱԱՓ-ի գլխավոր նախագծի համադրողը ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհրդի անդամների հետ միասին կազմում է ԱԱԱՓ գեղարվեստական խորհուրդը, որին էլ հաշվետու է ԱԱԱՓ-ի իրականացման ընթացքի մասին:

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին