Skip to content Skip to footer

ՆՓԱԿ-ի ձևավորման նախապայման հանդիսացավ դեռևս 1992թ․ Սոնյա Պալասանյանի և մի խումբ արվեստագետների (Կարեն Անդրեասյան, Սամվել Բաղդասարյան, Մանվել Բաղդասարյան, Արա Հովսեփյան, Արաքս Ներկարարյան, Աշոտ Աշոտ, Սև, Ստեփան Վերանյան) համագործակցությունը։ Կենտրոնի շենքի պաշտոնական բացումը հայտարարվեց 1996թ․ ապրիլի 25-ին, հայ ավանգարդ արվեստագետների խմբական «Work in progress/Գործընթաց» ցուցահանդեսով։ Ինչքան էլ որ ցուցահանդեսը պաշտոնական բնույթ էր կրում, ՆՓԱԿ-ը հանդես չեկավ իր արվեստային գործունեությունը բնորոշող կոնցեպտով։ Միգուցե դա՞ է պատճառը, որ կենտրոնի կայացման գործընթացում ներգրավված արվեստագետները ՆՓԱԿ-ի բնույթի շուրջ իրենց հակադիր մոտեցումները արտահայտեցին ցուցահանդեսին կից հրատարակված NՓԱԿ թերթում[1]
Թերևս նշածս խնդիրը ցույց է տալիս ՆՓԱԿ-ի ինքն իրեն ձևակերպելու բացը՝ հանդես գալով փորձառական արվեստի կենտրոնի նպատակով․ «Փորձ է արվում օգտագործել նորարար տարածքը արվեստի՝ ինքն իր հետ անհամատեղության գաղափարը ցույց տալու նպատակով, այսինքն` ներկայացնել արվեստի հակադիր տիպեր»[1]։
Արվեստի շուրջ իրարամերժ մտահոգությունների մթնոլորտում՝ նպատակ հետապնդող, բայց կոնցեպտ չունեցող կենտրոնը, իր գործունեության բնույթը կարծես փնտրում է ցուցահանդեսի համատեքստում արվեստագետներին ուղած հարցի հիմքում․ «Ինչպիսի՞ն կցանկանայի լիներ նորարար փորձառական արվեստի կենտրոնը»։
Արվեստի Ամենամյա Այլընտրանքային Փառատոնը հանդիսանալով ՆՓԱԿ-ի խմորման առանցքներից մեկը՝ ի հայտ է բերում կենտրոնի լաբորատոր գործունեության ձևը։ Ուստի` այս փառատոնն է, որ կարող է հավակնել պատասխան տալ ՆՓԱԿ-ի բնույթի շուրջ հարցերին։ Փառատոնն այս տարի առաջարկում է աշխատել «Ի՞նչ է այսօր նորարար փորձառական արվեստի կենտրոնը» հարցի շուրջ։ ՆՓԱԿ-ը չլինելով անցյալի հակադիր պատկերացումների միավորը՝ այսօր էլ ձևակերպման կարիք ունի։
Հարցը ենթադրում է ՆՓԱԿ-ի վերամտածում՝ հենց արվող տեղհատուկ գործերի միջոցով․ ՆՓԱԿ-ը՝ որպես տեղ, որպես տարածք և որպես գաղափար։ Վերամտածման այս արարքն է փառատոնի մտահոգությունը՝ «ի՞նչի համար» հարցը ինքնին։

[1] NՓԱԿ, թիվ 1, 1996:
[2] «Մտքեր առիթով», NՓԱԿ, թիվ 1, 1996, էջ 1:

Ծրագիր

11 Ապրիլի 20։00
«Պայթուցիկ և այլն» Հնչյունային Փերֆորմանս։ Հեղինակներ՝ Կայ Խաչատրյան, Վարդան Գրիգորյան։