Skip to content Skip to footer

Հույսն անքակտելի կապերի մեջ է անցյալի հետ և անմահ հարաբերությունների` ապագայի, ինչի մասին վկայում է նաեւ վերջինիս հանդեպ թերահավատությունը:
Ապագան պատկերային առումով կարծես միշտ էլ աղոտ է և կանխատեսումներով ապրեցվող: Դիտարկելով գալիքը անընդհատ եւ ընթացիկ փոփոխությունների շրջանակներում` ներկայի եւ դրան հաջորդողի միջեւ ընկած ճեղքը հղանում
է ապագան կանխատեսելու եւ/կամ հակազդելու անթիվ հնարավոր ու անհնարին առաջարկներով: Հնարավոր ու անհնարին այս առաջարկները գործի դնելով`արդյոք հնարավոր է պարզել ներկայի հրատապ խնդիրները եւ անցյալի պահանջները:

ՆՓԱԿ-ի 18-րդ Արվեստի Այլընտրանքային Ամենամյա Փառատոնը փորձ է ստեղծել հարթակ, որտեղ արվեստագետներն, արվեստային և համադրողական խմբերն ու նախագծերը կառաջարկեն հավաքական ապագա ստեղծելու հնարավոր և անհնարին այլընտրանքներ:

Համադրող` Սոնա Ասատրյան