Skip to content Skip to footer

 

NOPA  Festial for Sonics Arts

 

HYPERTUN՝ հիպերտուն, որը ձևավորվել է հեռավորության վրա։

 Այս գիշերը մեկտեղում է հայկական ծագում ունեցող արվեստագետների, որոնք մեծացել են այլ երկրներում։ Պատկանելիության մի վայր, որը վերակառուցվում է սահմաններից այն կողմ փոխանցվող հիշողությունների միջոցով, ինքնին դառնում է ստեղծագործական ուժ։

  Գիշերը կբացի Margenrot-ը՝ ներկայացնելով իր նոր՝ «Անտունի» /Antuni/ ալբոմը։ Հայկական շարականները, խմբերգերը և դաշտային ձայնագրությունները բախվում են էլեկտրոնիկային ու անհանգիստ breakbeat-երին՝։

  Այնուհետև հերթը HyperKavkaz-ինն է։ Լեյբլն ու կոլեկտիվը իր առաքելությունն է համարում ոչ թե հայկական մշակույթին ժամանակակից հնչողություն հաղորդելը, այլ արդիականությունը հայկական մշակույթին հարմարեցնելը։ Համարձակ, խաղային և անզիջում՝ HyperKavkaz-ը վերջերս Փարիզում հանդես եկավ լեփ-լեցուն շոուքեյսով՝ մեկտեղելով սփյուռքի համայնքի խիստ ներգրավված ներկայացուցիչներին։ Այժմ նրանք այդ էներգիան բերում են Երևան։

  Հովսեփը, HabibTati-ն և Ազատ Դարաբյանը շարժվում են հայկական էդիթների և փոփ հղումների, փորձարարական էլեկտրոնիկայի, footwork-ի, hardcore-ի, UK bass-ի և քլաբային մուտացիաների միջև։ Եվ այդ ամենը՝ առավելագույն swagger-ով։

 

26.09

ՆՓԱԿ, 2026