Skip to content Skip to footer

 Քաթ’ Արցախի բարբառում նշանակում է զրույց, օգտագործվում է նաև հեքիաթ իմաստով։ Ցուցահանդեսը ներկայացնում է Անահիտ Հայրապետյանի տարբեր տարիներին արված լուսանկարները Արցախում’ մեծամասամբ Հադրութում ու գյուղերում, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, տարբեր լուսանկարիչների կողմից նկարված’ Ասատուր Հայրապետյան, Սաշա և Ժորա Ղազարյաններ, և այլոք ։ Վերջին պատերազմից հետո Հադրութի լուսանկարների հիմնական մասը մնացել է տներում, մարդիկ չեն կարողացել իրենց հետ վերցնել ալբոմները, ունեն այն, ինչ դրել են սոց ցանցերում, կամ պահպանվել է հեռախոսի մեջ։ Անահիտը’ ծնունդով Հադրութից, բարեկամների, ընկերների ու ծանոթների օգնությամբ հավաքել ու թվայնացրել է ավելի վաղ տարիներին Հադրութից Հայաստան տեղափոխված լուսանկարներ, որոնք էլ ձեզ ենք ներկայացնում։ Ցուցահանդեսը քաթ (զրույց) է դիտողի հետ, լուսանկարների մարդիկ խոսում են միմյանց հետ, վաղ անցյալի ու անցյալի հետ, ձեզ հետ։ Հեղինակը ի սրտե շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր վստահեցին իրենց լուսանկարները արխիվի հավաքման համար։

Ցուցահանդեսը հովանավորել են Էդվին Ղուլեանը եւ Շաքե Հավանը։
Նախաձեռնող՝ Շաքե Ամիրյան Պետրոսյան