Skip to content Skip to footer

Արտաքին կապերի ինստիտուտը ներկայացնում է ականավոր գերմանացի արվեստագետ Ռոզմարի Տրոկելի ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Երևանում Գյոթե կենտրոնի և նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի հետ համատեղ:
   Ռոզմարի Տրոկելի այս ցուցահանդեսը Արտաքին կապերի ինստիտուտի կողմից Շտուտգարտում իրականացրած մենագրական ցուցահանդեսների ծրագրի մի մասն է կազմում։ Այդ ծրագրի մեջ էին մտնում նաև նախագծեր՝ նվիրված Զիգմար Պոլկեին, Գեորգ Բազիլիցին և Գերհարդ Ռիխտերին: Սա, մի կողմից, խոսում է ժամանակակից արվեստի պատմության մեջ Տրոկելի զբաղեցրած դիրքի մասին, իսկ մյուս կողմից որոշ իմաստով վկայում է, որ իր տարեց գործընկերների հայացքները ելակետային են եղել նկարչուհու գաղափարների հարցում:
   80-ականների ժամանակակից արվեստի ասպարեզում, որպես կանոն, գերիշխում էին տղամարդիկ: Սակայն Ռոզմարի Տրոկելը չէր ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ: Նա վստահությամբ հանրայնացնում է իր սեփական դիրքորոշումը՝ հանճարեղ նկարչի կերպարին հակադրելով կնոջ դերն ու նշանակությունը: Նրա աշխատանքներն արտացոլում են բացառապես հանացի տեսակետ և պահանջում են հիմնավոր կերպով քննադատել արվեստում գերիշխող համակարգը:
   Նրան հաջողվում է ուղղակիորեն արտացոլել այն նախապաշարմունքներն ու կլիշեները, որոնց բախվում են կանայք թե՛ հասարակության մեջ, թե՛ արվեստի աշխարհում: Նրա ամենավառ գլուխգործոցներից մեկը՝ ՛՛Նկարող սարքը՛՛ (“Malmaschine”, 1990), որը ներկայացված է այս ցուցահանդեսում, վարպետորեն ընդգծում է կնոջ ձեռքով ստեղծած արվեստի ստեղծագործության արհեստագործական ու մեխանիկական բնույթը: Վրձնի հարվածի մեխանիկական վերարտադրման շնորհիվ ՛՛Նկարող սարքը՛՛ համարվում է ՛՛հանճար-նկարչի՛՛ կլիշեի ծաղրերգություն:

Համադրող՝ Գուդրուն Ինբոդեն

մարտ – ապրիլ    2021