Skip to content Skip to footer

Today, 20th ANNUAL FESTIVAL OF ALTERNATIVE ART
ԱյսOր, 20-րդ Ամենամյա Ալտերնատիվ Արվեստի Փառատոն

ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍՐՆԹԱՑԱՎԱՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ՝ ԱՐՄԵՆ-ՏԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ALTERNATIVE PHOTOGRAPHY
PHOTOGRAPHER ARMEN-TER MKRTCHYAN

Լուսանկարչության տպագրության այլընտրանքային տարբերակներից է ցիանոտիպիան: Ցիանոտիպիայի մեթոդը հայտնաբերվել է աստղագետ, ֆիզիկոս Ջոն Գերշելի կողմից 1842 թվականին, անմիջապես դագերատիպի հայտնագործումից հետո: Սակայն Գերշելն այդ մեթոդն օգտագործում էր իր գծանկարներն արտապատկերելու համար: Հետագայում նա իր
հայտնագործության մասին պատմում է անգլիացի բուսաբան
Աննե Ատկինսին: Ատկինսը ցիանոտիպիայի միջոցով տպագրում է իր ջրիմուռների ողջ հավաքածուն և ստեղծում է առաջին բազմօրինակ տպագրական գիրքը:
Ցիանոտիպիան՝ որպես տպագրություն Գերշելի կենդանության
ժամանակ այդպես էլ չընդունվեց: 1980թ-ին լուսանկարիչ, տեխնոլոգ Մայկ Վերը ստեղծում է ցիանոտիպիայի իր տարբերակը, որտեղ օգտագործվում է այլ քիմիանյութեր: Դրանից հետո այդ մեթոդը կիրառվում է գեղանկարչական նպատակներով և տարածվում է հատկապես լուսանկարչության մեջ:
Տպագրության այլընտրանքային այս տարբերակը լայն տարածում
գտավ համաշխարհային արվեստում: Սակայն Հայաստանում
եզակի լուսանկարիչներ են, ովքեր զբաղվել կամ ընդհանրապես զբաղվում են այլընտրանքային տպագրությամբ:

Տեքստի հեղինակ՝ Գայանե Պապիկյան