ՄԷԿ ԿԱԴՐ կֆմփ-ն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն:
Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «Մէկ կադր - մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»: Ներկայացվում են հատուկ ծրագրեր:
ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոհարթակ է: Հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադիր և նախագահ` Գագիկ Ղազարէ: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:


2019 Թ. ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ՍԿԻԶԲԸ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՑ:

մանրամասների համար դիմեք kadrrope@gmail.com


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ


ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը առանց տիտրերի պետք է լինի
մեկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով երկու տարբեր կադրերի համադրումը մեկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս. կադրի սկզբում` 10 վրկ. տևողությամբ:
5. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:


ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
1. Մինչև 30 րոպե ֆիլմեր, տիտրերը ներառյալ:
2. Անիմացիոն ֆիլմեր այս անվանակարգում չեն ընդունվում:


ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր, կինոնորարարություն, վիդեոարթ, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:
* Հատուկ ուշադրության են արժանանում մարդու իրավունքների պաշտպանությանը անդրադարձող ֆիլմերը:


ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:


Հայտերի ընդունման կարգը
Փառատոնում առկա է բաց հայտագրումը՝ հայ հեղինակների համար առանց մուտքավճարի: Ներկայացվող ֆիլմում պարտադիր պետք է նշված լինի ֆիլմի և ռեժիսորի անունը, արտադրության տարեթիվը: Ֆիլմը պետք է ունենա անգլերեն ենթագրեր: Ներկայացված ֆիլմը պետք է ավարտված լինի փառատնից առավելագույնը 2 տարի առաջ:


Ցուցադրման ֆորմատ
Նյութը պետք է ունենա ցուցադրելի որակ, հնչունային կամ ձայնային խոտան ունեցող ֆիլմերը չեն ցուցադրվում: Հայտագրման համար չեն ընդունվում նախօրինակներ կամ գովազդային օրինակներ:


Որոշումներ
Փառատոնի ընտրում է ֆիլմեր ըստ ներկայացված անվանակարգերի: Փառատոնը պարտավոր է ֆիլմը չընտրելու դեպքում տեղեկացնել հայտագրվողին մինչև փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնից հետո, ֆիլմերը ընդգրկվում են փառատոնի կինոդարանում և կարող են ցուցադրվել շահույթ չհետապնդող ներկայացուցչական ցուցադրություններում:


Հեղինակային իրավունքներ
Հեղինակը հաստատում է, որ ներկայացված աշխատանքում չի խախտվում 3րդ կողմի հեղինակային իրավունքը: Հեղինակային իրավունքների որևէ խախտման դեպքում փառատոնը պատասխանատվություն չի կրում:


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ, տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ լավագույն ֆիլմին
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ - արձանիկ, դրամային մրցանակ` 100000 դրամ, ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ - արձանիկ, տրվում է լավագույն ֆիլմին
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ - արձանիկ, դրամային մրցանակ` 200000 դրամ,
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - արձանիկ:
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ - արձանիկ
Տրվում է հայկական կինոարտադրության առաջընթացին ակնառու ներդրում բերած անհատին: “ՄԷԿ ԿԱԴՐ” ԿՖՄՓ