nPAKing
- խմբակային ցւոցահանդեսի բացում «9+1» “ՊԱՏՈՒՀԱՆ ցուցասրահ“
1992 թվականին Սոնիա Պալասանյանի նախաձեռնությամբ և համադրությամբ տեղի ունեցավ 9 արվեստագետների խմբակային ցուցահանդեսը, որը կոչվեց “9-ի ցուցահանդես”։ Ցուցահանդեսը դարձավ ՆՓԱԿ-ի հիմնադրման ելակետը։
“9-ի ցուցահանդեսից” երեսուն և մեկ տարի անց Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնը ներկայացնում է “9+1” ցուցահանդեսը, որի մասնակից արվեստագետների գործերը մի կողմից ստեղծում են երկխոսություն 9-ի ցուցահանդեսի հետ, մյուս կողմից նորարար ու փորձառական են հենց արվեստագետների համար։
Մասնակից արվեստագետներն են՝
Աննա Գարդիևա,
Արամ Զուրաբյան,
Արևիկ Ալեքսանայն,
Բէլա Պողոսյան,
Էդուարդ Պալասանյան,
Հակոբ Բալայան,
Մարիամ Ալեքսանյան,
Սիլվա Չոբանյան,
Սոնիա Պալասանյան,
Ստելլա Գրիգորյան
- ՆՓԱԿ վիդեո արխիվային ցուցադրություն “ՄԻԱՋԱՆՑՔ ցուցասրահ“
- կենդանի երաժտություն “ՆՓԱԿ Քանդակների Այգի”
Էլեկտրոնային երաժշտության համերգին մասնակցելցին հետևյալ երաժիշտները՝
- RUIDO
Աղմուկի փորձառական բենդը իրական ժամանակում երաժշտական նախշեր ստեղծելու համար օգտագործում է մոդուլային սինթեզատորներ, հանգուցավոր երիզներ, տեսագրությունների հատվածներ և փոփոխված ձայն՝ հրավիրելով հանդիսատեսին մասնակցը դառնալու երաժշտական փորձառությանը։ - ANDREY RYLOV
Մեդիաարվեստագետ, ով աշխատում է ձայնային քանդակների և ինստայլացիաների ոլորտում՝ կիրառելով շինարարական խանութների և ինքնաշեն էլեկտրական սարքերի նյութեր։ - LMNFQ
Մելամաղձոտ իմպրովիզացիա, խորհրդավոր պոեզիա, էլեկտրաակուստիկ մղձավանջ, տարօրինակ հեքիաթներ, քնքշությամբ շերտավորված միջավայր, հիշողություններ գոյություն չունեցող վայրերի մասին։
ՆՓԱԿ, 2023