Skip to content Skip to footer

Ստելլա Գրիգորյան

” ՄԻՋԱՆՑՔ ”  Ցուցասրահ
Համադրող՝ Անյա Եգանյան

  Ստելլայի աշխատանքներում հետազոտվում է հիշողության թեման և դրա կենսական ցիկլը։     Յուրաքանչյուր մետաղյա օբյեկտ գեղարվեստական գործունեության մեկ տարին է, որին վիճակված է տարրալուծվել, անէանալ և անհետանալ։

 Ժամանակի ժանգով պատված երկաթյա աղբի ավերակները հիշողություններ են, որոնք վերամշակման կարիք չունեն։ Մարմնավորելով յուրաքանչյուր տարին այն ժամանակից, երբ Ստելլան ընկղմվեց արվեստի աշխարհ՝ արդյունաբերական կյանքի այդ ավերակները խրվում են իրականության տարածություն՝ մասերի բաժանելով ներկայի գործվածքը և հիշեցնելով ավելի քան տասը տարիների փնտրտուքների, տառապանքի և խենթության պատմության մասին։                       Ստելլայի աշխատանքները, լինելով բացահայտ այլակերպված և անշուք, չեն համակերպվում տարածության մեջ այնպես, ինչպես արվեստագետը ինքը դուրս է մնում հայկական իրականությունների ավանդական շրջանակներից։                                         Եվ այսպես, պատմելով հավերժ աութսայդերի անունից, Ստելլան սկսում է իր պատմությունը 2009-ից, որը նշանավորվեց գեղարվեստական ուղու սկիզբով՝ տանելով հանդիսատեսին իր անձնական ապրումների փշերի միջով դեպի իր պատումի վերջնական կետը՝ 2021 թվականը։

 Այդ թվականին նա մահանում է արվեստում և փակում է դուռը իր ետևից՝ թողնելով հուշերը անցյալին։ 

 Անյա Եգանյան, 2023

Հուլիս 07 – Օգոստոս 07

ՆՓԱԿ, 2023