Skip to content Skip to footer

<<Հակոբ Կոջոյան>> կրթահամալիրն իրականացնում է երկու տարբեր ուսումնական ծրագրեր, որոնք, տարբեր լինելով հանդերձ, լրացնում են մեկը մյուսին: Արվեստը, կերպարային մտածողությունը և հոգևոր արժեքներն օգնում են աշակերտին ընդգրկուն և ամբողջական յուրացնել հանրակրթական ծրագիրը, հասկանալ կյանքի երևույթների, բնության, հասարակության մեջ կատարված ներքին աներևույթ, բայց մեկը մյուսով պայմանավորված կապերը, պատճառներն ու հետևանքները, որով և պայմանավորված է մարդկային մտքի և գործունեության տեսակների զարգացումը:
Առաջ գնալու և նորը ստեղծելու համար պետք է իմանալ, կարողանալ համադրել, համեմատել և արժևորել: Ահա այս կարողություններն են, որ հնարավորություն են տալիս սերնդին ժառանգել պահպանել, զարգացնել և փոխանցել համամարդկային և ազգային արժեքները:
Կերպարվեստ, դիզայն, քանդակ, համակարգչային դիզայն առարկաների պարապնուքներն իրականացվում են արվեստանոցային համակարգով, հմուտ նկարիչ-մանկավարժների նվիրված աշխատանքի շնորհիվ:
Կրթահամալիրի գործունեության առանցքը կիրթ, գրագետ, բազմակողմանի զարգացած, հայրենասեր քաղաքացի դաստիարակելն է :