Skip to content Skip to footer
Նոր տեխնոլոգիաները նկարչության մեջ

Մասնակից Արվերստագետներ

  • Սոնա Աբգարյան
  • Վահրամ Աղասյան
  • Արման Գրիգորյան
  • Էդուարդ Էնֆիաջյան
  • Տիգրան Խաչատրյան
  • Արչի Կալենց
  • Շարիս Կարապետյան
  • Դիանա Հակոբյան
  • Դավիթ Կարեյան
  • Հովհաննես Մարգարյան
  • Կարինե Մացակյան
  • Գագիկ Չարչյան
  • Սոնիա Պալասանյան
  • Առնէ Պալասանյան
  • Սահակ Պողոսյան
  • Արթուր Սարգսյան
  • Արարատ Սարգսյան
  • Կարեն Օհանյան

Պատկերի տեխնիկական վերարտադրությունը 19-րդ դարի վերջում բազում գեղանկարիչների ստիպեց վերանայել իրենց մոտեցումներն արվեստի մեջ:

Նկարիչները կամ անտեսում էին մեքենաների գոյությունը կամ մրցակցության մեջ էին մտնում նրանց հետ նկարելով այն, ինչ անհնարին կլիներ  վերարտադրել տեխնիկական միջոցներով։ Որոշ նկարիչներ, օգտագործելով տեխնիկայի ընձեռած հնարավորությունները, նոր հեռանկարներ բացեցին կոմպոզիցիայի, գունային կոլորիտի, ինչպես նաև թեմայի զարգացման գործում։

Մոդեռնիստական արվեստում իրականացվում է ինքնաբերության, գրանցման, միջամտությունների բազում սկզբունքներ (կոլաժ, ավտոմատ գրություն, դրիփլինգ և այլն), ուր արվեստագետը բացահայտում է անտեսվածը:

Հեղինակի և ստեղծագործության արանքում եղած այս տարածությունն ոչ այլ ինչ է, քան շրջապատող աշխարհը, որպես նտահայեցողական համակարգի դիտարկում, ուր խզվում է բնությամբ արդարացվող էթիկական նորմերի “ռոմանտիկ-անհատապաշտական” ավանդույթը։

“PHOTO +” ցուցահանդեսում տեղ գտած արվեստագետները, օգտագործելով նոր տեխնոլոգիաներ, իրենց ստեղծագործություններում փնտրում են ժամանակակից նկարչության նոր հեռանկարներ։

Նրանք ծավալվում են պատկերի մանիպուլյացիայից (Շարիս Կարապետյան, Արչի Կալենց, Վահրամ Աղասյան) դեպի ստատիկության ձգտող շարժվող պատկերներ (Սոնիա Պալասանյան, Դիանա Հակոբյան, Սոնա Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Սահակ Պողոսյան), մինչև պատկերի ու նյութի վերափոխումներ երկչափ մակերեսի վրա (Առնէ Պալասանյան, Կարեն Օհանյան, Արարատ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Կարինե Մացակյան, Գագիկ Չարչյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարեյան, Էդուարդ Էնֆիաջյան, Արթուր Սարգսյան)։

Համադրող`   Դավիթ Կարեյան

Հոկտեմբեր 17 – Նոյեմբեր 11,   2005