Skip to content Skip to footer

Քաղաքական արվեստի խմբակային ցուցահանդես

Մասնակից Արվերստագետներ

  • Սոնա Աբգարյան
  • Մհեր Ազատյան
  • Լուսինե Դավիդյան
  • Արթուր Զաքարյան
  • Տիգրան Խաչատրյան
  • Ծոմակ
  • Դավիթ Կարեյան
  • Դիանա Հակոբյան
  • Հովհաննես Մարգարյան
  • Կարինե Մացակյան
  • Աստղիկ Մելքոնյան

Քաղաքականությունը 180օ-ի տակ ցուցահանդեսում հենց քաղաքական իրավիճակն է, այլ ոչ թե քաղաքականությունն ինքը, քաղաքական իրավիճակը իր խնդիրների ողջ բազմազանությամբ: Իսկ այդ բազմազանությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արվեստը չի նույնանում քաղաքականության հետ: Այս կերպ է, որ արվեստը իր ստեղծագործական ներուժը գործի է դնում ի նպաստ ազատությանն ու հանդուրժողությաննը, որոնք իմաստ ունեն միայն ու միայն բազմազանության մեջ: Ահա այս բազմազանության մի ուրույն մոդել է Քաղաքականությունը 180օ-ի տակ ցուցահանդեսը, որտեղ առկա սերնդային, նյութի ընտրության և խնդիրների բազմազանությունը, այնուամենայնիվ, միավորված է մեկ ընդհանուր այնպիսի ենթատեքստում, ինչպիսին քազաքական իրավիճակն է: Չէ՞ որ, առանց այս միավորող ենթատեքստի, արդեն բազմազանությունն ինքը կկորցներ իր իմաստը՝ վերածվելով անհասկանալի խառնաշփոթի:

Համադրող՝  Վարդան Ազատյան

Սեպտեմբեր 10 – Հոկտեմբեր 2  2003

 

ՆՓԱԿ, 2003