Skip to content Skip to footer

Փոխակերպում
Երկաթացում
Հուշարձանների գոյացում

Զգացմունքների փոխակերպում նյութի:
Նյութական իրականության ընկալում զգայական դաշտում:
Իրականության փոխակերպում պատկերավորման միջոցով:

Հասարակությունը, որ ձևավորվել էր փակ Սիստեմի արժեքների վրա, բախվում է մի իրականության, որտեղ Գաղափարը սպառում է ինքն իրեն:

Ծրագիրը, որ տրվել էր հասարակությանը որպես դրոշ, ինքնին լինելով սարքու ու արհեստականորեն կցված ազգի կուլտուրային, քիչ ընդհանուր եզրեր ուներ մշակույթի հետ, ինչը բերում է նրան, որ ամենուր թափոններ են, նույնիսկ հասարակության մտածողության մեջ, մշակույթ, որը չի հասցրել յուրացնել այն:

Այն ամենը, ինչը սնում, պահում ու շարժում էր Սիստեմը, վերացել է, պահպանելով իր բնույթը, նշանակությունն ու անունը առարկաների մեջ` մարգինալ դրսևորումներ ստեղծելով թե° նյութական, թե° զգայական տարածքում:

Զգայական և հոգևոր մակարդակներում անցյալն իրականության հետ խառնվում է մարդկանց անձնական հիշողություների միջոցով: ¸րան նպաստում է նաև այն, ինչը մնացել է անցյալից մեր շուրջը: Օբյեկներ, որոնք կորցրել են ֆունկցիոնալ բնույթը, բայց չեն սպառել իրականության մեջ պրոյեկտվելու ներուժը:

Օբյեկտներ, որոնք ընկալում եմ որպես հուշարձաններ:
Հուշարձաններ` կառուցված հասարակության հիշողության տարածքում: