Skip to content Skip to footer

Համլետ Հովսեփյանի

Արվեստագետը այսօր ապրում է ՛՛ուրիշ իրականության՛՛ մեջ, երերացող և փխրուն, ուր նոր կերպարների կատաղի որսից հոգնել է ՛՛մարդկության հանգստացնող առասպելը՛՛: Այնտեղ յուրաքանչյուրը, ինչպես ասում էր Նիցշեն, կարող է իր հեքիաթը ստեղծել:

 

Համլետի արվեստին հատուկ է ՛՛բնազանցական անհանգստությունը՛՛ ճշմարիտի համար, ի տարբերություն դասական արվեստի իլյուզոնիստականությանը, որը ոչ թե ճշմարիտն է, այլ նրա ներկայացումը՝ թատրոնը, ի հեճուկս դասական արվեստի շահագռգռությանը գեղեցիկի ու ներդաշնակության համար, որոնք ինչպես պատմական ավանգարդն էր կարծում, սարքովի են: Համլետը նրա հետևորդն է: Վերջինի՝ դասականի հետ նկարչին միավորողը պարզությունն է, բայց այն էլ այլ որակ ունի ՝ նաիվության երանգ: Նրա արվեստը, ի տարբերություն մշակույթի և ավանդույթի, չի փորձում խաբել բնությունը. գուցե՝ ընդհակառակը, բարեհոգաբար թույլ է տալիս բնությանը խորամանկել իրեն:

Համադրող՝   Սուսաննա Գյուլամիրյան

Փետրվար 9 – 28,    2005