Skip to content Skip to footer

ՍԵՆՅԱԿՈՒՄ, Կինոթատերական, սինթետիկ ներկայացում: Եղիշե Չարենցի ՙԴանթական առասպել՚ պոեմի մոտիվներով: – Մարդը իր սենյակում, իր մտքերում, հուշերում: ՙՍենյակը՚ տեղանք է: Մոլորակի միլիարդավոր խոռոչներից մեկը: Ո՞վ է ապրում այս խոռոչում: Մի մարդ: Ինքն իր դեմ, իր արտացոլանքի հետ անավարտելի բանավեճի մեջ, անընդհատ վերապրելով ինքն իրեն, իր մարդկային առասպելի Դանթեական ցնորքները, որտեղ. չկա ժամանակ, չկա տարածություն, չկա անկում ու վերելք: Կա բացարձակ ոչինչ, որտեղ տեղավորվում են ոչինչի բաղկացուցիչները: Նրա անցյալը: Նրա ներկան: Նա: Դերերում. Թադևոսյան Էդուարդ, Առաքելյան Սուրեն, Ակիմյան Վահրամ, Եղիազարյան Գայանե, Հակոբյան Արփա, Փիրվերդյան Կարեն, Մնացականյան Նարե, Արման Մարտիրոսյան, Շամոյան Էլլա, Սուքիասյան Գագիկ, Վարդուհի Շահնազարյան, Լենա Աղայան, Սոֆիյա Կաշիրսկայա, Հովհաննես Խաչատրյան, Աննա Թեյմուրովա, Գայանե Ասրյան:

ՆՓԱԿ 2002