Skip to content Skip to footer

ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ըստ` Անտոն Չեխովի պատմվածքների Կինոթատերական սինթետիկ ներկայացում  – Սարդոստայնը մեր տունն է, բնակատեղին, մեր հայրենիքը: Մենք չգիտենք, հարազատ ոստանի հյուսքի իմաստը: Մեզ դաստիարակել են չիմանալու արհեստը: Մենք, պանծալի զավակները հարմարվողականության, կյանքի դեմ միացնում ենք խլության միապաղաղ լռությունը, կուրության խավարն ու համրության անդորրը: Եվ Մենք երջանիկ ենք: Ա.Պ.Չեխովի ՙՀիվանդասենյակ N 6՚, ՙԵնթասպա Պրիշիբեև՚, ՙՀաստլիկն ու Նիհարը՚, ՙՍև վանականը՚, ՙՎրիժառուն՚, ՙՔամելեոն՚ պատմվածքների մոտիվներով ՙՍարդոստայն՚ ներկայացման բեմադրությունը դժբախտների մասին է: Դերերում. Բժիշկ – Թադևոսյան Էդուարդ, Պահակ – Ազատյան Էդգար, Վերևում- Պետրոսյան Արման, Վերևում – Նիկոլայ Մարգարյան, Գիժ N1 – Պետրոսյան Արթուր, Գիժ N2 -Մարտիրոսյան Եվա, Գիժ N3 – Թադևոսյան Մովսես, Գիժ N4 – Սուքիասյան Գագիկ, Գիժ N5 – Վահանյան Լիլիթ, Գիժ N6 – Ակիմյան Վահրամ, Գիժ N7 – Հակոբյան Աննա, Գիժ N8 -Պետրոսյան Անի, Գիժ N9 – Միքաելյան Ինգա, Գիժ N10 -Ամիրջանյան Սուսաննա, Սարդեր – Փուչիկներ

ՆՓԱԿ 2001