Հասմիկ Մելքոնյան
անհատական ցուցահանդես
Նոստալգիա դեպի…
Մարդն ի սկզբանե դատապարտված է նոստալգիայի… Այս զգացողության մեջ միախառնվում են ցավն ու հաճույքը, կորուստն ու ապագայում ամբողջականությունը վերագտնելու կանխազգացումը։
Մարդը դատապարտված է մահվան։ Այն ամենը, ինչ ունենք այս աշխարհում, մեր մարմինն է։ Այն մեզ պարգևում է հույզեր ու զգացմունքներ, նրա միջոցով ենք ընկալում աշխարհն ու մտածում։ Մարմինը մեր հենարանն է, կողմնացույցը, տունը և միաժամանակ՝ բռնապետը։ Մենք կերակրում ենք այն, պաշտպանում, լվանում, բուժում, պահպանում ֆիզիկական ակտիվությամբ, հագցնում…
Անհնար է անգամ պատկերացնել մեր գոյությունն առանց մարմնի։ Այդ դեպքում ես կկարոտեի առավոտյան դառը սուրճի բույրը, սառը նարնջի թարմ համը, նուրբ մաշկը մեղմորեն տաքացնող արևի ճառագայթները, սիրելի մարդու գրկախառնությունները…
Մահվան մասին իմ մտքերում նոստալգիան աստիճանաբար դուրս մղեց վախը, և այս անպատճառ տխրությունը նոր ճանապարհ բացեց կյանքի անցողիկությունը հասկանալու համար։
Մելքոնյան Հասմիկ, 2026
Կոմպոզիտոր՝ Անդրեյ Տյուլենև
Պարի հանադրող՝ Իրինա Բորովկովա
Բացումը՝ Օգոստասի 28, 19:00-ին
ՆՓԱԿ, 2026
