Skip to content Skip to footer
Նախագիծը ԷԴԳԱՐ ԱՄՐՈՅԱՆԻ
Անհատական ցուցահանդես

ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԸ ՈՐՊԵՍ <<ՄՈԳԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄ>>

Ցուցադրված աշխատանքները հիպերռեալիստական չեն, թեև այնքան էլ չեն հեռանում լուսանկարներից: Նրանք անմիջապես փախչում են, երբ ցանկանում ես նրանց տեղադրել լուսանկարի կամ գեղանկարչության սահմաններում, ինչպես լպրծուն մակերես ունեցող մի տարր: Դրան նպաստում են թե՛ կտավի չափսերը, թե՛ կատարողական մոտեցումը: Եվ սա պատահական չէ, նկարները նյութական են, սակայն ոչ շոշափելի, ինչպես որ մեզանից շատերի <սոցիալիստական մանկությունը>: Այսպիսով, կտավները ձեռք են բերում ասոցիատիվ բնույթ՝ հրաժարվելով նկար լինելուց: Նույնպես դժվար է հիշել մանկությունից մի հատված, որը հնարավոր կլիներ դիտել իբրև պարզ պատկեր: Այս զուգահեռները ցուցահանդեսի կոնցեպցիայի ամենակարևոր մասնիկներն են:

Համադրող՝ Դավիթ Կարեյան

Դեկ 12,  2006 – Փետ 12,  2007