Skip to content Skip to footer

Մինաս Ավետիսյան

Նոյեմբեր – Դեկտեմբեր  2001

Համադրողներ 

Ստեփան Վերանյան Նարեկ Ավետիսյան 

Նարեկ Ավետիսյան

Թափանցիկ սահմաններ

Հասարակության պատկերացումները անփոփոխ են ինտերմեդիաների սկզբունքներում: Կարելի է ասել, ստեղծում է նոր աշխարահաքաղաքական քարտեզ: Փորառական արվեստի կենտրոնի ստեղծումը և զարգացումը, արվեստի իրականությունը մոտեցնում է գլոբալ-լոկալ էլեկտրոնային մեդիաների, առաջադիմական մոդելների: Ն.Փ.Ա.Կ.-ը այդպիսի կառույցներից մեկն է, որտեղ դասական և փորձառական սահմանները թափանցիկ են: Այստեղ կարևորը պատմական ռեկոնստրուկցիան չէ: Ստեղծվում են գաղափարայաին ստրուկտուրաներ: Համակարգվում են ժամանակների առաջադիմությունները: ՆՓԱԿ-ում, Մինաս Ավետիսյանի ստեղծագործության կերպարը ներկայացնող նախագիծը, մի գուցե առաջին փորձն է ներկայացնելու արվեստագետին ոչ միայն այս տեսանկյունից, այլ ճանաչելու նրան գլոբալ խնդիրների կոնտեքստում:

Ստեփան Վերանյան

Ցերեկային կարկատաններ

Մինասին առասպել դարձնել կարելի է

Ոմանք ՙթաքցնում՚ են իրենց իմացությունը և միմյանց հետ խաղում են վեհաշուք ռոմանտիկ խաղեր: Առաջանում է անմիջական վստահություն ցանկալի և անորոշ կրկնօրինակման, որովհետև, եթե կարելի է ռոմանտիկ հերոսին, ուրեմն կարելի է և իրենց: Մենք լավ գիտենք ինչ արժե այդ ՙկարելին՚: Վերլուծելով հասկանում ենք անկարելիությունը, որը ապահովում է Մինասի ռոմանտիկ հերոսի սփռած լույսի շնորհիվ: Կա դիստանցիա` կարելի է արարելու և կարելի ներկա լինելու մինջև: Կարելին տրվում է այնպիսի տարածության ներսում, որը ձևավորվում է սեփական արտահայտչամիջոցներով, և որին չի համապատասխանում ոչ մի այլ նախորդող փորձ: Երբ մենք վերլուծում ենք Մինասի ստեղծագործությունները, հասկանում ենք թվացյալ հեշտությամբ: Միևնույն ժամանակ հայտնվում ենք անհասկանալի իրավիճակում, երբ փորձում ենք հարաբերել նրանց հետ մեր ՙոչ արվեստային՚ փորձը: Կարելին հնարավոր է այնպիսի աշխարհում, որտեղ կա արվեստ, որպես գործունեություն և զարգացման փորձ: