Հիշողության համատեքստեր
ՊԵՐՖՈՐՄԱՆՍ
Մարի Եվկինե Տիրարը մուլտիմեդիա արվեստագետ, փորձարարական երաժիշտ, երգչուհի և գրող է։ Նա աշխատում է ձայնի, պոեզիայի, անալոգային պատկերների, ֆիլմի, տեքստիլի և ընտանեկան արխիվների հետ։ Նրա աշխատանքներում կենտրոնական տեղ են զբաղեցնում հիշողության, լսելու, լեզվի, հեռավորության և փոխանցման հարցերը՝ հատկապես այն պահերը, երբ պահպանված նյութը նորից հայտնվում է մեկ այլ մարդու, մեկ այլ մարմնի կամ մեկ այլ ժամանակի մեջ։ Վերջին տարիներին նա ուսումնասիրում է հայկական մոդալ երաժշտությունը, ինչպես նաև աշուղական և գուսանական ավանդույթները՝ դրանք ներառելով իր փորձարարական ձայնային պրակտիկայում։ Նա ստեղծում է նաև բաց պարտիտուրներ և մասնակցային իրավիճակներ, որոնցում աշխատանքը պարտադիր չէ, որ ավարտվի արվեստագետի կատարմամբ, այլ կարող է շարունակվել մեկ ուրիշի լսելու, հիշելու, երգելու կամ մեկնաբանելու միջոցով։
Նկարագրություն.
Մարի Եվկինեն գտել է իր մեծ տատիկի՝ ցեղասպանությունը վերապրած Եւգինէ Տիարեան արևմտահայերենով գրված բանաստեղծությունների տետրը։ Ժամանակակից միստիկ աշուղի կերպարը մարմնավորելով՝ նա այս երբեմնի լուռ բառերը վերածում է դողացող երաժշտական պարտիտուրների։ Ոգեշնչվելով հայկական մոդալ երգեցողության անհետացող ավանդույթից՝ նրա ձայնը վերակենդանացնում է այս ինտիմ մայրական հիշողությունը և երաժշտության, պատմելու ու փիլիսոփայական անդրադարձի միջոցով անդրադառնում անձնական արխիվների կարևորությանը՝ որպես հավաքական դիմադրության ձևի։
Ընկղմող ներկայացումն ուղեկցվում է բանաստեղծությունների և հայկական լանդշաֆտի ավերակների տեսապատկերների տեսապրոյեկցիայով։ Մարիի ձայնը միախառնվում է փորձարարական երաժշտությանը, էլեկտրոակուստիկ սազի հնչյուններին և հայկական լանդշաֆտի միջավայրային ձայներին։
25.10.2026
19:00
ՆՓԱԿ, 2026
