Բազմիցս ենք հանդիպել արվեստագետների գործերի, որտեղ սիմվոլիկ կամ ուղղակի իմաստով օգտագործվել է սեղանը: Սակայն, սեղանը` որպես գաղափար, որի շուրջ կարելի լիներ համախմբել արվեստի տարբեր միջոցներով աշխատող արվեստագետների« եթե երբեք, շատ հազվագյուտ է:Սեղանը, սովորական կահույք է, թէ±, արդեն սովորական դարձած կահույք: Սեղանը կարող է վերածվել մարդու կամ հասարակության խորհդանիշի, ներկայացնել անձ, անձի ինքնություն, թէ± պարզապես հարմար հարթություն է թղթապանակների կույտը տեղավորելու համար:
Հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն, քանի դեռ սեղանը, որպես արվեստի միջոց օգտագործելու արվեստագետների որևէ հանդիպում տեղի չի ունեցել: Այս ցուցահանդեսը այդ մտքի հանդիպման վայրն է: Հետաքրքիր է թե հայկական իրականության մեջ, ինչպես և ինչպիսի ձևեր կստանա սեղանը, եթե փորձենք օգտագործել նրա ֆորման:
Ուսումնասիրելով արվեստագետների գործերը, որտեղ օգտագործվել է սեղանը, չի կարելի անտեսել Ամերիկացի արդի արվեստագետ Ջուդի Շիքագոյի մոնումենտալ նախագիծը: Նրան անհանգստացնում էր այն փաստը, որ քաղաքակրթության զարգացման գործընթացում կինը անտեսված է: 1974 թվին, արվեստագետը համախմբեց մի խումբ կանանց, որոնք հաջորդող 5 տարիների ընթացքում պատրաստեցին ”The Dinner Party” ցուցահանդեսը, որի խորհրդանիշը հանդիսացավ սեղանը: Ներկայացվեց մի մեծ եռանկյուն սեղան, նվիրված 999 համաշխարհային հայտնի կանանց: Սեղանին դրված էին ընթրիքի անհրաժեշտ պարագաներ: Անկյուններում, նուրբ նախշազարդված և ասեղնագործված սփռոցիկները, ասես խորհդանշում էին անհատի ինքնության փաստաթղթերը: Կավե 39 ափսեներ, նվիրված էին Վիրջինիա Վոլֆին, Նատալի Բարնիին, Հատշեպսուտին (Hatshepsut), եւ այլոց:
Գալով արդի հայ հասարակության մեջ կանանց իրավունքների հիմնահարցերին, կարելի է նկատել, որ նորագույն պատմության ամենաբարդ ժամանակաշրջանում, 20-րդ դարի սկզբը դարձավ հայ կնոջ ինքնության վերաձևավորման մեկնակետը: Ժամանակահատված« որի վերջին հարյուր տարիներին ականատես եղանք համաշխարհային երկու պատերազմների« տեղի ունեցավ Մեծ Եղեռնը, ենթարկվեցինք հայրենազրկման, աքսորավայրերի ու վախի, անազատության ու օտար միջավայրում կայանալու մաքառումներին:
Շատ դեպքերում, հայ կինը դատապարտված էր իր վրա վերցնել գլոբալ պատմաքաղաքակրթական անշրջելի մարտահրավերներից առաջացող ներընտանեկան, հասարակական կյանքի վերաձևավորման անհրաժեշտությունները: Ըստ այդմ, ինքնահաստատվելով, որպես հայկական հասարակության ինքնակամ, արարչագործ մաս:
Կա պատկերացում, ըստ որի հայկական հասարակության ներսում հայ տղամարդը իր կնոջն է հանձնել խոհանոցի բանալիներն, իսկ ինքը ճաշասենյակում սպասում է համեղ ուտեստների: Հնարավոր է, այս տեսակի ավանդույթը կա, բայց արդի հայ իրականության մեջ բնավ գերակա չէ:
Ցուցահանդեսը ցանկություն է հայ կնոջ դիմանկարի վերծանման միջոցով խոսել մարդու ինքնության, ՄԱՐԴ ԱՆՀԱՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, կամ պատմությունների մասին: Ի վերջո, ճաշարանում, թե աշխատավայրում, բակում կամ գնացքի վագոնի մեջ` սեղանն ինքնաբերաբար պարտադրում է հաղորդակցություն: Սեղանը, որի շուրջ հավաքված առնվազն երկուսը` կին և տղամարդ, ապա խումբ մարդիկ ձևավորում են անձի, ընտանիքի, սոցիալական խմբերի, հանրույթի ու հասարակության ինքնության արժեհամակարգը:
Արփա Հակոբյան