Skip to content Skip to footer

Ներկայացումը հիմնված է Բութոհի, բալտյան մշակույթի, և Զենի բանաստեղծական ընկալման վրա: Հանդիսատեսը հրավիրվում է մասնակցելու նոր մշակույթի, պայքարի և մաքրման ծննդի թատրոնի կախարդական արարողակարգում:

Մենք փնտրում ենք մշակութային սահմաններից անդին գտնվող մարդկային համընդհանուր էությունը՝ մարդու մարմնում, առասպելա-բանաստեղծական ժառանգության մեջ, վիզուալ պատկերների, հնադարյան, Զայմ բալտյան նշանի էական կառույցի և հայկական հնամենի գերեզմանապատկերների, ինչպես նաև երաժշտության հոգու մեջ:

Մտքի վճիտ վիճակն է, որը ստեղծում է որակավոր շարժում: Դա նման է մեդիտացիայի, դատարկության, և ոչնչի… Մենք տպավորված ենք Բութոհի դատարկ և համապարփակ մարմնով: Երբ այն անցնում է սահմանները, հայտնվում է նրա մարդկային գոյության էությունը:

Մարդկային կյանքը կայանում է երկու գաղտնիքների մեջտեղում՝ Հղիացում և Մահ: Նոր գիտակցության ստեղծումը և մահվան պահը տեղի են ունենում անգիտակցորեն, անկախ մարդկային ցանկություններից:
Մարդկային ծագմանն առնչվող մտքերը խարնուրդ են մարդու հղիության փորձի հետւ, որտեղ ‎ֆիզիկական և հոգևոր մարմինները կապված են միմիանց: ՙԱյստեղ և հիմա՚ հնարավոր չի բացատրել սեռականությունը, որովհետև այն կապված է հնամենի անցյալի հետ: հնամենի հավատքներում Երկիրը նման է Կյանքի և Մահվան ձուլման կետի:


Բենադրիչ և լուսային նախագծող` Մոդրիս Թենիսոնս (Լատվիա)
Վիդեո արտիստ` Գիթա Ստրաոսինա (Լատվիա)
Բութոհ արտիստներ` Սիմոնա Օրինսկա (Լատվիա), Յուրի Կոստանյան (Հայաստան)
Դուդուկ` Հարություն Չկոլյան