Skip to content Skip to footer
ԷՄԻԼ ՇՈՒՄԱԽԵՐ

Էմիլ Շումախերը պատկանում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում նկարչության նոր դպրոցի հիմնադիրների խմբին: Նա համարվում է գերմանական ոչ-պաշտոնական դպրոցի ամենակարևոր արվեստագետը և շարունակել է գնալ ոչ-ներկայացուցչական արվեստի ուղղով և անհապաղ շարունակում է այն զարգացնել:

 Էմիլ Շումախերը իր նկարչությունը դուրս է բերում <<պատկերելու>> սահմանափակումներից և պարզեցնում է այն նվազեցնելով մի քանի գծերի և գույների: Եթե նրա վաղ շրջանի ծանր, մութ և մռայլ գծերը կարելի է էքսպրեսիոնիստական համարել, ապա նրա լույսով ողողված գունավոր մակերեսները մոտենում են ֆրանսիական նկարչության մշակույթին: Համենայն դեպս, սկսյալ 1950-ականներից նրա համար ինքը նկարը, իր բոլոր ֆիզիկական ներկայությամբ և նյութականությամբ, դառնում է կիզակետ:

 ՖՐԵԴ ԹԻԼԵՐ

Ֆրեդ Թիլերը համարվում է 1945 թվից հետո գերմանական արվեստի հիմնական դերակատարներից մեկը, բայց միևնույն ժամանակ մերժում է իր աշխատանքը արվեստ համարելու որևէ որակում: <<Մենք խոսում ենք նկարչության մասին, բայց մենք նկարչություն ասելով արվեստ նկատի չունենք>> ասում է նա: Այս վատատեսությունն ու նրանից բխող մեթոդն է, որ Թիլերի աշխատանքը այսքան հետքրքրական են դառձնում:

Մեկը մյուսի վրա սփռված շերտերից բաղկացած թափանցիկ մակերեսներից առաջանում է պահի ամրագրումը: Թիլերի աշխատանքները ցուցաբերում են բարձր աստիճանի զգայունություն նկարի ներքինից առաջացած ուժերի հանդեպ: Այս <<լողացող>> վիճակի՝ պրոցեսի հանդեպ դրսևորված անվերապահ կեցվածքը, Ֆրեդ Թիլերի դիրքը գերմանական արվեստում դարձնում է հույժ  նշանակալից:

ԲԵՐՆԱՐԴ  ՇՈՒԼՑ

Շուլցի պատկերների աշխարհին յուրահատուկ է գժային շարժումներով ձևի անհետացումը, ինչպես բույսերի աճումը, թառամումն ու անհետացումը: Այս ընթացքում հայտնում են ծայրահեղ մանրամասնություններով նկարված խորհրդավոր լաբիրինթոսային կառույցներ, հյուսվածք և խիտ բուսային գործվածք: Հետադարձ հայածք նետելով նախորդներ Ալթդոր Ֆերին, Բոշին կամ Քուբինին Բերնարդ Շուլցը ասել է՝ << Թե ի՞նչ ես կարող անել, ինչքա՞ն ես կարող արտահայտվել մի գծով (մի թղթի վրա գծել գիծ, գծեր, նրանց քարշ տալ, թողնել որ սողան) մի բան է, որ միշտ որևէ ձևով առնչվում է անհատի հետ>>:

Հունիս 6 – 30,     2006