Skip to content Skip to footer

Ի՞նչ ես անում, ի՞նչ ես զգում, ինչպե՞ս ես շարժվում, երբ շուրջ բոլորդ աղմուկն է:
Աղմուկը դարձել է մեր կյանքի չափազանց կարեւոր եւ սովորական մասնիկ։ Ամեն ինչ բաղկացած է աղմուկից։ Նույնիսկ լռությունն է բաղկացած դրանից… Երբ դու հանգիստ ես ու խաղաղ, սրտիդ բաբախյունը հիշեցնում է քեզ, որ աղմուկ կա: Երբ աշխատանքի ես գնում, շների հաչոցը, մեքենաների ձայները, անցորդների խոսակցությունները …. Այս ամենը ձեւավորում եւ ներազդում է մեզ վրա շատ ավելի, քան մտաժում ենք եւ ուղղորդում նույնիսկ առօրյա շարժումներում:
Երբ խոսքը վերաբերում է աղմուկին, որը մեզ մոտ վախի, ողբերգության կամ տագնապի զգացում է առաջացնում, ամեն ինչ փոխվում է: Պատերազմ, երկրաշարժ… այդ ամենը աղմուկ է, որը մենք ուզում ենք լռեցնել:
«Երբ ձայները լռեցին» պարային ներկայացում է, որտեղ պարագիրն ու պարողները խոսում են ոչ այնքան լռության, որքան աղմուկի մասին։ Որպես կատարող, ուսումնասիրության առարկան դառնում է մարմինն ու շարժումը: Ներկայացման ընթացքում պարողները ավելի են խորաասուզվում իրենց մեջ՝ մղվելով ազատել իրենց մարմինները աղմուկի ազդեցությունից։ Որքան էլ այս զգացողությունը բնական թվա, քանի որ մենք սովոր ենք դրան, դա մեր կյանքի մի մասն է, երբեմն մենք թույլ ենք տալիս, որ մեր միտքում եւ մարմնում ամեն ինչ տակնուվրա լինի: Կատարողները հետեւում են իրենց բնական բնազդներին, աշխատում են յուրաքանչյուր ձայնի հետ՝ ջնջելով այն՝ թույլ տալով, որ իրենց մարմինը տարբեր կերպ շարժվի: Ի՞նչ կլինի, երբ ձայները լռեն: Կարո՞ղ է դա հնարավորություն դառնալ՝ այլ կերպ զգալու եւ գործելու համար:
Համադրող՝ Սոնա Հովհաննիսյան Պարագիր՝ Լուսինե Դավթյան
Կատարողներ՝ «Լուսիլ» պարի թատրոն: