Skip to content Skip to footer
Համադրող՝    Էդուարդ Պալասանյան

Մասնակից Արվերստագետներ

Շաքե Ա. Պետրոսյան
Անուշավան Հովհակիմյան
Վռամ Հակոբյան
Արփա Հակոբյան
Արտաշես Ստամբոլցյան
Սոնիա Պալասանյան
Կարեն Միրզոյան
Ալբերտ Բաբելյան
Սարգիս Վիրաբյան
Անահիտ Հայրապետյան
Արմեն Տեր Մկրտչյան
Արթուր Մրյան
Նարեկ Խեչոյան
Քամյար Քոջունի
Գրիգոր Խաչատրյան
Նարինե Զոլյան
Արմեն Հակոբյան
Լարիսա Կատասանովա
Արչի Գալենց

    
    Այս ցուցահանդեսը Հայ լուսանկարիչների անդրադարձն է <<Դեմ Դիմաց՝ Դիմանկարներ-ինքնադիմանկարներ>> ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ՆՓԱԿ-ում 2006թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում (սեպտեմբեր 21, 2006 – հուլիս 14, 2007): Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ:
Ֆրանսիական ցուցահանդեսը պատրաստել է Ֆրանսիայի ,, Arts EvՌnemenys,, կազմակերպությունտ, համադրող՝ Իզաբել դը Մոնֆյումա:    
Ցուցահանդեսը <<Ճամբորդող>> ցուցահանդես է, որը սկսվել է Շոտլանդիայից, Միացյալ Թագավորություն, ապա տեղափոխվել է Ստոկհոլմ, Շվեդիա, և երրորդ կանգառը եղել է Երևանը: Բացի Երևանից, մյուս բոլոր կանգառներում ցուցահանդեսների հետ համատեղ ներկայացվել են հյուրընկալ երկիր լուսանկարիչների աշխատանքները, որոնք ցուցահանդեսը զգալիորեն հարստացրել, նրան լայն թափ են տվել և յուրաքանչյուր կանգառում այն դարձել եզակի երևույթ: Երևանում այս համադրումը տեղի չունեցավ: Այդ բացը լրացնելու նպատակով ՆՓԱԿ-ը որոշեց ֆրանսիական ցուցահանդեսից անմիջապես հետո կազմակերպել հայ արվեստագետների ներկա ցուցահանդեսը, այն անվանելով <<Դեմ Դիմաց Հայաստան>>:


     Ֆրանսիական ցուցահանդեսում որդեգրվել էին երկու ընդհանրական սկզբունքներ, որոնք կիրառվել են նաև հայկականում: Առաջինը՝ յուրաքանչյուր արվեստագետ ներկայացվել է մի ներկապակցված աշխատանքների <<շարքով>> որն արտահայտում է մի յուրահատուկ խնդրի հանդեպ արվեստագետի ունեցած պատկերացումն ու մոտեցումը: Ոչ մի լուսանկար հենց այնպես, բարձր որակի համար չի ներառվել: Երկրորդ՝ <<դիմանկարի>> ավանդական դեմք կամ դեմքի արտահայտում է մի յուրահատուկ խնդրի հանդեպ արվեստագետի ունեցած պատկերացումն ու մոտեցումը: Ոչ մի լուսանկար հենց այնպես, բարձր որակի համար չի ներառվել: Երկրորդ՝ <<դիմանկար>> ավանդական դեմք կամ դեմքի արտահայտություն պատկերելու կոնցեպցիան ընդլայնվել է շատ ավելի ծավալուն, խորը և բազմաշերը կոնտեքստի: Իզաբել դե Մոնֆյումայի վերոնշյալ հատկանիշներից շատերն ու թերևս ավելին առկա են հայկական գործերում:

11.22_12.30.2006