Skip to content Skip to footer
Քննարկում…

Ինչպե՞ս է ժամանակակից արվեստը մեզ դրդում մտածել ներկայի և ապագայի մասին:

Խոսքը գնում է նյութականի և ոչ նյութականի ստեղծման ժամանակակից փորձառնությունների եղանակները ժամանակի և տարածության մեջ դիտարկելու և դրանց ազդեցությունը գեղարվեստական պրակտիկայի վրա տեսնելու մասին:

Բայց նաև կասկածի տակ դնել այն դերը, որ արվեստը կամ դրա «դերակատարները» (արվեստագետներ, արվեստաբաններ և համադրողներ, հաստատություններ և այլն) կարող են ստանձնել, քանի որ նրանց միջոցով են ի հայտ գալիս աշխարհի հետ հարաբերությունների նոր ձևերը:

 

Դիանա Տեր Մարգարյանը արվեստաբան է և քննադատ, ապրում է Փարիզում՝ Ֆրանսիայում: Ավարտելով Էքս-Մարսելի համալսարանը, Լուվրի դպրոցը և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը՝ նա մեկնեց հետազոտական ճամփորդության Շվեյցարիա և Կանադա: Իր ուսումնասիրությունը նվիրված է իսրայելցի նկարիչ Միխալ Ռովների մենագրությանը (1957-): 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Դիանան մասնակցում էր Երևանի Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի կողմից կազմակերպված «Արվեստի կոմունա» ծրագրին։ 2016-2021 թթ Դիանա Տեր Մարգարյանը անդամակցել է Երիտասարդ Քննադատներ խմբին, իսկ 2019թ համահիմնադրել YACI – International Young Art Criticism (Միջազգային երիտասարդական արվեստի քննադատության) ասոցիացիան: Նա աշխատել է տարբեր թանգարաններում, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում՝ օրինակ Սեն Էտիենի ժամանակակից և մոդերն արվեստի թանգարանում։

16.04.2022