Skip to content Skip to footer

Արվեստը աշխարհ է առանց լեզվի, մատչելի բոլորին, ամենուր, միշտ: Արվեստը սահմաններ չունի, այն աշխարհով մեկ ամենքին հասանելի միջոց է: Արվեստի կրթությունը և արտ-թերավպիան երկու միջոցներ են որնք օգնում են արդյունավետ և ստեղծագործ ձևով արտահայտել զգացմունքները, մտքերը, և իրենց փափագները: Հատկապես մի համայնք, որը մեծապես օգտվում է արվեստի կրթությունից և արտ-թերավպիայից, դա աուտիզմով տառապող խավն է, երեխաններ և մեծահասկներ ովքեր աուտիզմով տառապելու պատճառով հաճախ չեն կարողանում հստակորեն, կամ բոլորովին, արտահայտվել բառերով: Նրանց համար չափազանց օգտակար է ունենալ մի վայր, որը կամ ընձոռում է արտահայտելու հնարավորություն և/կամ ունի բուժական բնույթ: Ունենալով մի տարածք, որտեղ չկան ակնկալիքներ, չկան կանոններ, չկան ճիշտ կամ սխալ ձևով նկարելու կարգ, աութիզմով տառապող անհատները հնարավորություն են ստանում ազատվել հասարակության մեջ առկա ՊԻՏԻ և ՉՊԻՏԻ մշտական ճնշումներից, և ավելի հեշտությամբ ներթափանցել իրենց ներքին հուզական աշխարհը: Այս ամենը ներկայացված են նրանց աշխատանքներում՝ գույների և հյուսվածքի ընտրությամբ, ինչպես նաև վրձնահարվածների, նյութերի և այլ միջոցնների օգտագործմամբ:

Այս միջազգային ցուցահանդեսը միացրել է երկու աուտիզմ ունեցող երեխաների դպրոցներ, որոնց ուշադրությունը կենտորոնացած է երեխային արվեստի միջոցով կրթելու և բուժելու վրա: Երևանում հաստատված Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնը, երեխայի համար ստեղծում է մի ամբողջական, թերավպետիկ հիմքով մոտեցում: Արթ-թերավպիայի դասընթացների ժամանակ յուրաքնաչյուր երեխա պատասխանատու է իր գործի համար, և ստեղծում է տվյալ օրվա իր ցանկացած գործը: Այս անարգել մոտեցումը երեխային թույլ է տալիս ազատորեն մոտենալ իր զգացմունքներին և ստեղծագործ §ձայնին¦: Յուրաքանչյուր աշակերտ ունի իր նախընտրած արտահայտչամիջոցը, իր սիրած գույնը և իրեն հետաքրքրող գործունեությունը: Շատերը ունեն իրենց սիրելի և յուրահատուկ նկարչական ոճը, որոնք կարող ենք տեսնել այս ցուցահանդեսում: Նրանց տրված ստեղծագործական ազատությունը, առիթ է դառձել որ նրանց նախընտրությունները փայլեն իրենց գործերում:

Բոստոնի Հիգաշի դպրոցը հիմնված է ԱՄՆ-ի Մասաչուսետ նահանգի Բոստոն քաղաքում: Այն իր աշակերտներին կրթում է ամբողջական մոտեցմամբ, որը կոչվում է Առօրյա կյանքի թերավպիա: Դպրոցի հիմնադիր դոկտոր Քիո Քիթահարան, նկատել է որ իր աուտիզմ ունեցող ուսանողնորից շատերը, ավելի մեծ հետաքրքություն և հմտություն են ցուցաբերում գրելու քան նկարելու նկատմամբ: Այս փաստը արձանագրելով, նա և իր դասվարները իրենց ուսանողներին ուղղորդեցին կրկնօրինակել գծերն ու ձևեր: Քայլ առ քայլ վարժությամբ, ուսանողները վերջապես կարողացան ձևերը իրար հավաքելով ստեղծել պատկերները և դրանցից ստանալ ամբողջական տեսարաններ: Դա նպաստել է նրանց, զարգացնելուվ մատիտը գործածելու և գծի կոնցեպցիայի հմտությունները, իրենց երբեմնի տեսածից նկարել պարզ նատյուրմորտներ, դիմանկարներ և բնապատկերներ: Այս արվեստի դասավանդման մեթոդիկան շարունակվում է մինչ օրս Բոստոնի Հիգաշի դպրոցում:

Այս ցուցահանդեսում ցուցադրվում է արվեստի լայն ընտրանի, ավելի բազմազան սովորելու ոճերի և ընկալման մակարդակների դաշտից. բոլորը աուտիզմի սպեկտրի ուսանողներից: Որոշ աշխատանքներ քայլ-առ-քայլ ուսուցման գործընթացի արդունք են, և ավարտվել են ուսուցիչների օգնությամբ, որպեսզի ուսանողները կարողանան հպարտանալ ամբողջացած, նշանակալից աշխատանքով: Մյուսները ավարտվել են ուսուցչի շատ քիչ միջամտությամբ: Երկու դեպքում էլ ուշադրություն է դարձվել որպեսզի ուսանողները օգտագործեն և զարգացնեն իրենց հմտությունները, ինչպես նաև իրենց ուրույն արտահայտչաձևը:

Համադրող՝ Ալանա Թաշճյան
Համակարգող: Արփա Հակոբյան