Skip to content Skip to footer

Տիգրան Խաչատրյան

վիդեո ինստալացիաներ

Համակեցության ապահովման ինստիտուտները կաշկանդում են անձի ստեղծագործելու բնազդը և կապանքների մեջ դնում նույնիսկ հռչակվեղ պայմանական բռնությունը՝ անձի ագրեսիան ուղղելով ներս: Արվեստի գլոբալ արդյունաբերությունն ու շուկան սպառնում են ինդիվիդուալ ստեղծարարությանը:

Տիգրան Խաչատրյանը «Ստեղծագործելու բնազդ» նախագծում ներկայացնում է չորս օբյեկտից բաղկացած վիդեո ինստալյացիա, որը վեր է հանում ստեղծագործելու նախասկզբնական, տարերային բնազդին տրվելու հարցը։ Գոյություն ու՞նի արդյոք «ստեղծագործելու բնազդ». Ռիխարդ Վագների երաժշտությունը, նույնքան ինքնաբուխ է և բնազդային, որքան պրիմատի արձակած ճիչը տագնապի պահին։ Կյանքի՝ տարբեր տեսանկյուններից ու տարբեր մոտեցումներով ցուցադրումը համապատասխանում է զգայական և ճանաչողական ընկալումների բազմազանությանը։ Սրան կարելի է հասնել միայն վիճաբանելով նախասկզբնական ուժի՝ «Ստեղծագործելու բնազդի» բազմազան դրսևորումների շուրջ։ 

Համադրող`  Անժելա Հարությունյան

Մայիսի 27-Հունիսի 21 2003

 

May 27-June 21  2003