Skip to content Skip to footer

Մասնակից Արվերստագետներ

Եվա Բերտրամ

Մարիա Սոյիչ

Անդրեաս Րոստ

Տոմո Յամագուչի

Զոլտան Ժոկեյ

Ուլրիհ Վյուստ

<<Ամբողջ քաղաքը>> գերմանական ժամանակակից լուսանկարչության ցուցահանդես է: Վեց արվեստագետ ցուցադրում են քաղաքի, քաղաքային կյանքի և մշակութային իրավիճակների մասին իրենց լուսանկարները: Աշխատանքների թեմաներն են՝ ներսը և դուրսը, ճարտարապետությունը և քաղաքային համատեքստը, կենտրոններն ու ծայրամասերը, հանրայինն ու մասնավորը, վերարտադրությունն ու մեկնաբանությունը:

 Պատկերները ցուցադրում են առօրյա իրավիճակներ, փոփոխության շոշափելի հետքեր, քաղաքային տարածքներ և մարդկանց, ովքեր բնակվում են այնտեղ: Այս պատկերները վերաբերում են ժամանակակից քաղաքի տեղագրությանն ու այնտեղ ծավալվող պատմություններին: Սա իրականության բեմականացումը չէ, այլ իրականությունից արված պատկերների շուրջ խորհրդածություն:

Այս ցուցահանդեսն ի մի է բերում վեց տարբեր արտահայտչաձև: Դրանք բոլորն ունեն իրենց ուրույն գեղարվեստական և լուսանկարչական նպատակները՝ փաստագրական և կառուցողական մոտեցումից, միչև ավելի համակարգված ու կոնցեպտուալ մոտեցում:

Եվա Բերտրամ-ը ցուցադրում է իր <Բարիկադներ> լուսանկարչական նախագիծը: Նա ընտրում և պատկերում է մանրամասներ անհասանելիության առօրեական իրավիճակներից, (արվարձաններում, պարտեզներում և ինտերյերներում), ֆիզիկական ինչպես նաև գեղագիտական ու ինտելեկտուալ իմաստով ազատազրկման վիճակից:

Մարիա Սոյիչ-ը աշխատում է այնպիսի պատկերների շարանի հետ, որոնք հղում են մեկ-մեկու: Նրա երկպատկեր լուսանկարները ստեղծում են բաց տեսողական երկխոսություն: Քաղաքային մի վայրը զուգորդաբար կապված է հաջորդի հետ, բաըց արդյունքը երբեք փակ պատումը չէ:

Անդրեաս Րոստ-ը, ընդհակառակը, փնտրում է այն պահերը, երբ իրականությունը պատմում է իր իսկ պատմությունը: Բազում տարիներ նա լուսանկարել է արւելյան Գերմանիայի փոքր ու մեծ քաղաքներում ու Բեռլինում, հայտնաբերելով մարդկանց ու նրանց փոխհարաբերությունների պատկերների շարաններ: Պատկերներ հրապուրանքի, ծաղրանքի և քաղաքի ընձեռած բաց ու թաքուն զգացմունքների մասին:

Զոլտան Ժոկեյ-ի լուսանկարների շարքը կոչվում է erwachsen werden (Աճել): Այն բաղկացաճ է անհավակնոտ և մեճ ճշգրտությամբ նկարված հիմնականում երիտասարդ սերնդի դիմանկարներից: Մի սերունդ, որը, նախորդ սերնդի նման աշխարհի պայմաններում որոնում է իր ուրույն տեղը:

Ուլրիհ Վյուստ-ը Բեռլինի կենտրոնը դիտարկում է, որպես անընդհատ փոփոխության վայր: Նորի ներխուժումը ժամանակի ընթացքում կառուցված շինությունների մեջ, երկրորդ աշխարհամարտի դեռևս առկա հետքերի ջնջումը, քաղաքային տարածքի վերակազմավորումը՝ թեմաներ են, որոնց նա անդրադառնում է իր յուրահատուկ գեղարվեստական և լուսանկարչական լեզվով:

Ճապոնացի լուսանկարիչ Տոմո Յամագուչի-ին հետաքրքրում է քաղաքի ներքին կյանքը: Բեռլինում աշխատելիս՝ նա անծանոթ մարդկանց խնդրում էր իր առջև բացել իրենց բնակարանները: Այսպիսով թափառելով մի այլ, եւրոպական մշակույթի տարածքում, նա պատկերների և տեքստի միջոցով նկարագրում է մասնավոր կյանքերի մասին իր տպավորությունները:

07.07 _29.07. 2006