Հայաստան – Սփյուռք 2024
Հայաստանի և Սփյուռքի
Ժամանակակից Արվեստի Ցուցասրահ
Մշտական ցուցադրություն
Նախաձեռնող՝ Սոնիա Բալասանյան
Ի սկզբանե ՆՓԱԿ-ի հիմնական նպատակներից մեկը եղել է Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների միջև երկխոսության կայացումն ու խթանումը։ ՆՓԱԿ-ի մեծ դահլիճը, ինչպես նաև «Դավիթ Կարեյան» սրահը հատկացվել է այդ նպատակի համար և ստացել «Հայաստանի և Սփյուռքի Ժամանակակից Արվեստի Ցուցասրահ» անվանումը։
Պատկերասրահը դինամիկ է: Ներկայացված աշխատանքներն ընտրվում են ՆՓԱԿ-ի գեղարվեստական անձնակազմի կողմից և պարբերաբար մասամբ «թարմացվում» են։
Կարևոր է նշել, որ ներկայացված աշխատանքներն իրականում հայ ժամանակակից արվեստի մի խումբ համադրողների տպավորության «ճեպանկարն» է՝ կատարված մի կոնկրետ ժամանակ, մի կոնկրետ վայրում՝ թերևս մի փորձ արվեստի բնագավառում։
Բարի դիտում,
Սոնիա և Էդուարդ Պալասանյաններ
Համակարգող՝ Բէլա Պողոսյան
Արվերստագետներ՝
- Ալեքսանդր Ավագյան
- Անի Քոչարյան
- Արթուր Սարգսյան
- Արևիկ Ալեքսանյան
- Արամ Զուրաբյան
- Բէլա Պողոսյան
- Էդման Այվազյան
- Կիմա Գյարաքյան
- Համլետ Հովսեփյան
- Հասմիկ Մելքօնյան
- Մարկոս Գրիգորյան
- Միշա Բադասյան
- Նարինե Իսաջանյան
- Սամվել Աբգարյան
- Սիլվանա Չոբանյան
- Սոնիա Պալասանյան
- Վարդան Հարությունյան
- Տիգրան Խաչատրյան
Ազդարարի հեղինակ՝ Արազ Պողարյան
ՆՓԱԿ, 2024