Skip to content Skip to footer

Ապակոնտեքստավորում, հեղափոխություն, արվեստ

 Ապրիլի 13-ից մինչև մայիսի 12-ը ՆՓԱԿ-ում պետք է տեղի ունենար “Օգտատիրոջ Փորձառություն/User Experience” նախագծի ներկայացման ընթացքը։ Այդ նախագիծը կարևոր փորձ է, որը միաժամանակ մի քանի խնդիրներ բարձրացնելու հավակնություն ունի։
ա) Արվեստային բովանդակություն արտադրելու փորձառական մեթոդ, որտեղ այդ բովանդակություն արտադրողն անհատ հեղինակը չէ, այլ կոլեկտիվ սուբյեկտը։ Մեթոդի իմաստով օգտագործվել են 8
ամիսների ընթացքում տեղի ունեցող պարբերական, հորիզոնական քննարկումները, որոնք էլ ստեղծել են արվեստի առարկաները, միջոցառումների բովանդակությունը և հարակից տեքստերը։
բ) Տեղեկատվական և ֆիզիկական հանրային ոլորտների փոխհարաբերության խնդրայնությունը՝ քաղաքական և սոցիալական համատեքստներում։
գ) “Այլընտրանքային Արվեստի Ամենամյա Փառատոնի” անցկացման ձևաչափի վերանայում, որի սահմաններում էլ հենց տեղի էր ունենում “Օգտատիրոջ Փորձառություն/User Experience” նախագիծը։

հրատապությունը։համերաշխության հեղափոխությունը”։ Շարժման ընթացքը երկրորդայնացրեց նախագծի ժողովրդական շարժմանը, որի արդյունքում տեղի ունեցավ “Թավշյա հեղափոխությունը” կամ “Սիրո և Այս նախագիծը իր անցկացման ժամանակագրությամբ ուղիղ համընկավ Հայաստանում տեղի ունեցող

Հրատապության այդ կորուստը տեղի ունեցավ երկու պատճառով՝

Առաջինը, նախաձեռնող խմբի անդամների մեծ մասը և ՆՓԱԿ-ի անձնակազմը ներգրավված էին շարժման փողոցային պայքարի մեջ։

Եվ հիմնականը, որի վրա ուզում ենք դնել մեր շեշտադրումը, հեղափոխության հետևանքով և կողմից արվեստի բովանդակության (կոնտեքստի) վերաձևակերպումն է։ Հեղափոխության հետ մեկտեղ տեղի ունեցավ մշակութային հարացույցի փոփոխություն։ Մինչ այդ մենք ապրում էինք 60-ականներից հետո ձևավորված ազգայնական հարացույցի մեջ, որը եկել էր հաղթահարելու սովետական՝ շատ առաջադեմ գաղափարների վրա հիմնված, բայց խեղաթյուրված բռնապետական համակարգը։ Սովետական միության փլուզումից հետո ազգայնականությունը մնաց միակ գաղափարախոսությունը և ստեղծեց իր սեփական ավտորիտար համակարգը, որը հենվում էր նեոլիբերալ տնտեսության վրա։ Հեղափոխությունից հետո հարացույցի փոփոխությունը իրենից ներկայացնում է անցում հետխորհրդային ազգայնականությունից դեպի նոր կոլեկտիվ ազգային ինքնություն, որը դեռ նոր է կառուցվում և թույլ չի
տալիս իրեն անվանել։
Սա նշանակում է պետականութան կարևորում ի դեմս օրինական կառավարության, ժողովրդավարության և ապագայի մասին մտածելու հնարավորության, որը չէր եղել մինչ այդ։ Տնտեսությունն այժմ զատվում է հանցագործությունից և հնարավոր է դարձնում մեծահարուստի մասին խոսել առանց վերջինիս օլիգարխ
անվանելու, բայց այն նույնպես կապիտալիստական և նեոլիբերալ է:
Այս փոփոխությունը աշխարհայեցողական է, և հնարավոր չէ այլևս առանց վերանայման հին բովանդակությունները տեղավորել նոր իրավիճակի մեջ։

Նախագծի ընթացքում ստեղծված արվեստի որոշ առարկաները մեկ ամսվա ընթացքում կորցրեցին իրենց հրատապությունը։ Բարձրաձայնման հնարավորություններից դրանք դարձան հին իրավիճակից եկող մշակութաբանական ուսումնասիրության առարկաներ։ Մյուս առարկաները ձերք բերեցին լրացուցիչ
բովանդակություններ և ասոցիատիվ զուգահեռներ։ Իսկ երրորդներն սկսեցին այլ լույսի ներքո ցույց տալ արվեստ-քաղաքականություն-մեդիա փոխհարաբերությունը։

Ներկայիս միջոցառումը խնդիր չի դնում վերաբացել պատրաստի, բայց չիրագրոծված ծրագիրը։ Նախագծի խնդիրն է ցույց տալ՝ ինչպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվել “User Experience”-ը
հեղափոխության համատեքստում, որպես ժամանակային իմաստով զուգահեռ ընթացող գործընթաց։ Ցույց տալ ավանգարդ դիսկուրսի՝ տարիների ընթացքում ստեղծված կարևոր հղացքներ, որոնք ընկել են
թե “User Experience”-ի և թե Հեղափոխության մեթոդական և բովանդակային հիմքում։ Այս միջոցառումն իր մեջ կներառի, թե նախորդ նախագծի արվեստի առարկաները, թե նոր առարկաներ և
գործեր, ինչը շեշտադրումներ կդնի վերը նշված փոփոխությունների համատեքստում։

Նախաձեռնող խումբ:

Ժաննա Հովակիմյան, Լիլիթ Խանդակարյան, Կայ Խաչատրյան, Հայկուհի Ալավերդյան, Հոլի Արմենակյան, Մարիամ Ալեքսանյան, Սարգիս Բաղդասարյան, Սոնա Խաչատրյան, Տաթև Մարտիրոսյան:
Աննա Վահրամի, Անաստասիյա Կարապետյան, Ալեքսանդր Մելյան, Արփի Բալյան, Արփի Հովակիմյան, Արեգ Առաքելյան, Արթուր Շարոյան, Գոհար Մարտիրոսյան, Գոռ Ենգոյան, Ելենա Այդինյան,
Ամասսիա Նիզիբլյան, Անտոն Իվչենկո, Աննա Սախալյան,

Տեխնիկական աջակիցներ

Անաստասիա Կարապետյան, Անժիկ Թորոսյան, Անտոն Իվչենկո, Ալեքսանդր Մելյան, Արթուր Շարոյան, Կայ Խաչատրյան, Լազար Սարիբեկյան, Հենրիկ Հակոբյան, Վահրամ Ակիմյան:

Օգտատիրոջ փորձառություն

Նախաբանը
Այլընտրանքային Արվեստի Ամենամյա Փառատոնը 2018 թվականին ՆՓԱԿ-ը տեղի է ունենալու 22 րդ անգամ: Սա մի փառատոն է, որն ունի 22 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում փառատոնի հիմնախնդիրն է եղել արվեստի դաշտում նոր մարդկանց և նոր նախաձեռնությունների համար հարթակ տրամադրելը: Չդավաճանելով այդ սկզբունքներին՝ այս տարվա նախաձեռնությունը տեղի ունեցավ այլ կերպ:
Փորձ կատարվեց փոխել փառատոնի կազմակերպման աշխատանքների ընթացակարգը, ինչը իր հետ բերեց նոր բովանդակություն ու հղացք: Հենց այդ հղացքի շուրջ էլ ձևավորվել է այս տարվա փառատոնի միջոցառումների շարքը:
Ավանդական ինստիտուցիա – համադրող – արվեստագետ կառուցվածքը փոխարինվեց ինստիտուցիայի կողմից առաջարկվող այլ ձևաչափով: Հրավիրված մասնակիցները պարբերական ժողովների արդյունքում որոշում էին իրենց մասնակցության ձևը և տեղում ձևավորում թե՛ հղացքը, թե՛ աշխատանքները, թե՛ ծրագիրը, թե՛ տեքստը: Փաստացի փառատոնի համադրումը կատարվեց մասնակիցների այն խմբի կողմից, որն էլ պետք է ստեղծեր արվեստային բովանդակությունը: Աշխատել է երկու հիմնային սկզբունք: Ամեն ոք ինքն է որոշում մասնակցության իր ձևը և ստեղծագործության հղացքը: Բայց, միաժմանակ, ամեն ինչ ենթակա է խմբային քննարկմանը:
Այսպիսով ստացվել է, որ այս կամ այն չափով բոլորի աշխատանքները ստեղծվել են խմբային քննարկումների արդյունքում: Նույնիսկ կան աշխատանքներ, որոնք պարզ չէ, թե ումն են: Բայց կան, քանի որ բոլորը կարևորել են դրանք: Ընթացքում հասկանալի դարձավ, որ այս ձևաչափում ավանդական իմաստով անհատ հեղինակի կարևորությունը կասկածելի է: Հեղինակը դարձավ կոլեկտիվ սուբյեկտ:
Ահա այդ սկզբունքների շուրջ է ձևավորվել ներկայացվող ամբողջ բովանդակությունն ու միջոցառման տեքստը, որն անվանվեց «Բան»: «Բան»-ը հանդիպումներից մեկի ժամանակ տեղի ունեցած զրույցի սղագրությունն է, որի ժամանակ նախաձեռնողները խոսում էին անցած ութ ամիսների ընթացքում տեղի ունեցածի մասին, թե ինչպես կառուցվեց այս նախագիծը:

Նախաձեռնողներ

Բան
Սկսեցինք գալ համարյա ամեն շաբաթ. ընթացքը շարժիչ ուժ է եղել մասնակցության համար։ Առաջին հանդիպումը աղետ էր․ անեկդոտ էր դարձել «հիմա ինչից ենք խոսում» արտահատությունը։ Հետո մի քիչ կողմնորոշվեցինք։
Ընկերս ասաց, որ հավաքվենք՝ կոնկրետ խոսենք։ Ընթացքում ծնվեց ցուցահանդեսը։ Դրանից առաջ չգիտեինք` ինչի մասին է խոսքը։ Շատ է քննարկվել ցուցահանդեսի անոնիմ լինելու հարցը, պոստմոդեռնիզմի հասկացությունը, և դա վեճեր էր առաջացրել։
Ալտերնատիվի մասին վաղուց գիտեի ու ուզում էի մասնակցել։ Ավելի ուշ եմ միացել. եկել եմ, երբ արդեն կար հստակ կոնցեպտ։
Բայց կոնցեպտը նոր է գրվում։
Ընդհանուր չաթից պարզ էր, որ ալտերնատիվի բնույթը պիտի փոխվի։
Անցած ալտերնատիվին մասնակցելուց հետո հարց առաջացավ, թե արժի նույն ֆորմատով շարունակել ալտերնատիվը։ Եվ ալտերնատիվի բնույթը փոխվեց։
Երկրորդ հանդիպումից եմ սկսել մասնակցել։ Ինձ հետաքրքրում է, թե կարելի է աշխատել միասին։
Ես մասնակցում եմ ոչ թե գործ ստեղծելու նպատակով, այլ այն պատճառով, որ կարելի է մասնակցել քննարկմանը։
Ասացին՝ այսպիսի բան կա, բայց պատասխանեցի, որ շատ զբաղված եմ։ Ընդամենը մեկ-երկու անգամ եկա ու միայն երկրորդ կիսամյակից սկսեցի պարբերբար մասնակցել։
Չեմ հիշում՝ ինչից սկսվեց օնլայն տարածքի ու համացանցի մասին խոսակցությունը։
Մասնակիցներից մեկի առաջարկից, որ ֆեյսբուքյան էջ բացվի, դրանից սկսվեց:
Ես դա չէի էլ տեսել, չգիտեմ՝ ով է։ Հետո, երբ հասկացա, որ ինձ հետաքրքրող թեմայից են խոսում, սկսեցի մասնակցել։
Ինչ֊որ մեկը ստուգելո՞ւ է՝ ինչ է գրված:
Ես կսրբագրեմ:
Ավելացրեցին չաթին, սկզբում ոչինչ չէինք հասկանում, իրենց հին ծանոթների ու հին փառատոնների մասին էին խոսում, իսկ մենք այդ ժամանակ դեռ չկայինք։
Օգոստոսին սկսեցինք խոսել, ես ասացի՝ այդպես չի լինի, մարդիկ պետք է իրենք ոգևորվեն և գան։
Մի քանի հոգի առաջարկ արեց, և բոլորինը նույն թեմատիկայի սահմաններում էր: Այդպես բյուրեղացավ թեման։ Բոլոր գործերը ձևավորվել են կոլեկտիվ քննարկումների ընթացքում։
Սկզբում միայն մեկն էր խախտում քննարկումների լռությունը։
«Սոցիալական պիտակներ» թեմայով ցուցահանդես էի ցանկանում անել, քանի որ բարկացած էի։ Մտա խումբ, սկզբում չէր հետաքրքրում, նույնիսկ ինքս ինձ ստիպելով էի մասնակցում, բայց հետո մնացի։
Որոշ մարդիկ սկսել են կեսից չգալ։ Երբեմն ինքս էի ձանձրանում։ Սկզբում նեղվում էի, որ որոշ մարդիկ չէին գալիս և չէին էլ զգուշացնում, որ չէին գալու։ Այդ պատճառով ուզում էի դուրս գալ։
Խմոցիները մտերմացման տարր էին։
Մի քանի հանդիպումների ժամանակ վեճեր էին ծագել հանրային տարածքի վարաբերյալ։
Ես շատ չեմ վիճել։
Վեճերը ծառայել էին որպես մերձեցման տարր, ինչպես նաև ընկերոջս սարքած օղին, օրինակ։
Էքսպերիմենտալ, ռիսկային մեթոդ սկզբնավորելու փորձ էր, որտեղ open call-ը կարող էր չաշխատել։ Այդ պատճառով հրավիրվեցին այնպիսի մարդիկ, որոնք քիչ թե շատ համախոհ են։
Ես կփորձեմ ռեգլամենտացնել այս մեթոդը։
Հայաստանում եղել են նման փորձեր, բայց հաջոված նախադեպեր չգիտեմ:
Մեթոդից կարելի է խոսել արդյունքում՝ արդեն ունենալով մի շարք գործեր։
Կոլեկտիվ, հումանիստական իմաստով հեղինակից զրկված գործունեություն: Էական չէ, թե ում է գործը պատկանում, էական է, որ խնդիրը հուզում է բոլորին։
Կարևոր է, որ գործերը կայանում են ընթացքում։
Երբեմն բացակայում էի, բայց հավատում էի, որ կոլեկտիվ աշխատանքը կկայանա։
Երբ գործերը ստեղծվում են աչքիդ առաջ, դա կարևոր է։
Մասնակիցներից մեկը պնդում էր, որ կուրատորի կարիք կա՝ որպես վերահսկող մարմնի, և այդ պատճառով լքեց պրոյեկտը։ Կամ պարզապես չցանկացավ շարունակել։
Սկզբում դիսկոմֆորտ էր, քանի որ մարդկանց մեծ մասին չէի ճանաչում։ Շատերը միմյանց չէին ճանաչում։
Ընթացքն արդեն օգտատիրոջ փորձառությունն է։
Արվեստի միջավայրից չեն մասնակիցներից շատերը, բայց այժմ բոլորս հայտնվել ենք արվեստային միջավայրում։
Այն, ինչ ասում է ընկերուհիս, ես լուրջ եմ ընդունում։
Ես անընդհատ «խումբ» բառն եմ լսում, բայց արդյո՞ք սա խումբ է։
Մարդիկ շատ դեպքերում խմբավորվում են գաղափարների շուրջ․ արդյո՞ք Դադան կամ Ֆլյուքսուսը խումբ էին։
Մասնակիցներից մեկը ծառայեց որպես կատալիզատոր։
Արվեստայի՞ն պրոյեկտ է, թե՞ ոչ։ Ես որպես արվեստ սա չեմ ընկալել։
Արդյո՞ք եթե դա վերածվի ցուցահանդեսի, կվերածվի արվեստի։ Եթե կան կինոդիտումներ, համերգներ, ֆրիմարկետ, արդյո՞ք դա ցուցահանդես է։
Եթե այդ բոլոր գործողությունները բերվում են արվեստի տարածք, ուրեմն արվեստային նախաձեռնություն է:
Եթե ես արվեստագետ չեմ, բայց արվեստի տարածքում եմ, միգուցե միևնույն է արվեստ չեմ անում։ Եթե իմ արածին ասում են ակտիվիզմ, արդյո՞ք դա ակտիվիզմ է։ Իմ արածը խուլիգանություն է, պայքար է։
Կեցվածքի հարց է․ եթե համարում ես քեզ արվեստագետ, ապա արվեստագետ ես։
Դյուշանը սահմանի վրա էր՝ արվեստ անելու կամ չանելու։
Անընդհատ սահմանային վիճակում է, այդ պատճառով ավանգարդ է։
Ինչո՞ւ է կարևոր, որ հեղինակ չկա։ Եթե որևէ մեկը օգնում է արվեստի գործի ստեղծմանը, ուրեմն նա էլ է դառնում հեղինակ։
Ինչո՞վ հեղինակ չլինելը կտարբերվեր նրանից, եթե հեղինակ լիներ։
Դա ժեստ է, որը շեշտում է կոլեկտիվի՝ հեղինակ լինելը։
Ինձ համար դա կարևոր է որպես սոլիդարության ժեստ այն կոլեկտիվների հանդեպ, որոնք արվեստային չեն, և խուսափում են անհատական պատասխանատվությունից։
Հայաստանում ոչինչ անանուն չի մնում։ Բայց այստեղ ժեստ է, որը պատասխանատվությունը կիսելու հարց է ենթադրում։ Դու պատասպխանատու ես նաև ուրիշի գործի համար։
Եթե ես սկզբունքորեն դեմ եմ որևէ մեկի գործին, ինչու՞ ես պետք է պատասխանատու լինեմ ուրիշի գործի համար։ Ես ընդունում եմ դա, բայց պատասխանատվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա։
Դու կոմպրոմիսի մասին ես խոսում։ Երբ անձը կոմպրոմիսի է գնում կոլեկտիվ որոշումների հետ։
Պետք է որոշել կոմպրոմիսի սահմանը։ Օրինակ՝ հրաժարվում ես որոշ սկզբունքներից՝ հանուն կոլեկտիվ աշխատանքի։
Ես կողմ եմ, որ իմ անունը չգրվի, որպեսզի կարողանամ վերացարկվել ինձնից, կողքից նայել ինձ։ Կարող եմ անել մի բան, որ չէի անի որպես հեղինակ։ Կոլեկտիվ պատասխանատվությունը որոշակի ազատություն է տալիս։
Դա փախչելու նման է․ քեզ հարմար դիրքի մեջ ես դնում։
Եթե գործն է կարևոր, ոչ թե դու, դա լավ է։
Եթե դու ավելի պաշտպանված ես, ապա նաև պատասխանատու ես ուրիշի համար։ Դրանք փոխկապակցված են։
Ես շատ բծախնդիր եմ արվեստային իմ նախասիրությունների մեջ։ Ինձ համար կարևոր է, որ ես կարող եմ այդ նախասիրությունները վերաիմաստավորել՝ մի կողմ դնելով սեփական բծախնդրությունը։
Հեղինակի գաղափարը շատ ավելի կարճ պատմություն ունի, քան արվեստի պատմությունը։