Skip to content Skip to footer

Ուրբանլաբ Երևանի հիմնադիրները շուրջ տաս տարի է ինչ մտորում են Երևան քաղաքի կենտրոնում ծվարած Կոնդի վերաբերյալ: Վերջին երկու տարիների ընթացքում սկսվել են առավել համապարփակ ուսումնասիրություններ բացահայտելու համար Երևանի հնագույն թաղամասի յուրահատկություններն ու մեկ կարևոր հարցի պատասխանը՝ ինչո՞վ է արժեքավոր Կոնդը: Ապագան ցույց կտա թե ինչպիսին կլինեն ուսումնասիրության արդյունքներ ու առաջադրված լուծումները՝ Կոնդի քաղաքաշինական խնդիրների, ինչպես նաև բնակիչների առողջ միջավայրում ապրելու իրավունքի ապահովման համար: Ցուցահանդեսը արտացոլում է քաղաքաշինական ու ճարտարապետական մտորումները, ոչ մասնագիտական լեզվով: Մեկնաբանությունները կարող են լինել հակասական, բազմաթիվ ու բազմաբովանդակ, ինչպիսին Կոնդ է:

ուրբանլաբ Երևան` Սևադա Պետրոսյան, Սարհատ Պետրոսյան, Աննա Ակտարյան, Անի Արզումանյան, Արա Կյուրողլյան, Լիա Սուրենյան

Հրավիրյալ կատարողներ՝ Լոռելին Կյոնիգ, Մարկուս Բյոտեր

Կոնդը ճկուն մի մասնիկ է: Յուրաքանչյուր անկյունում թաքնված կգտնես մի պատմական փոխակերպում: Ամեն մի մուտք ինքնաբուխ է, բայց և հաշվարկված: Ճարտարապետական հավելումների շերտերը կողք կողքի բացահայտում են տեղական պահպանված մշակույթը։ Այստեղ ժամանակը անթափանց է… դու ինքդ ես ժամանակը…