Skip to content Skip to footer

 Ավարտվել է ՆՓԱԿ-ի կողմից նախագծված “Perform with the Community” արվեստային կացարանի ծրագիրը, որն իրականացվել է Europe Moves Culture ծրագրի շրջանակներում։ Հինգ արվեստագետ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռումինիայից և Վրաստանից 83 օր անցկացրել են Արաքս գյուղում։ Նախագծի շրջանակներում արվեստագետներն իրականացրել են արվեստային ուսումնասիրություն համայնքի, տեղի պատմությունների, մշակույթի ու լեզվի մասին, որոնք վերածվել են փերֆորմանսների, կատարումների և այլ արվեստային մեդիաների։ Արվեստային կացարանի նախագծի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվել։ 

Մասնակից արվեստագետներ՝

  • Գոչա Ջգենտի
  • Անա Կատալինա Գուբանդրու
  • Ջորջիո Գրանատա
  • Քևին Քրիսման
  • Լորա Ֆրիթ

Նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից։