Skip to content Skip to footer

Արվեստանոց արտիստների համար ՆՓԱԿ-ում (մայիսի 24-ից
հունիսի 30-ը)

Art-in-run արվեստանոցն Երևանի Նորարար փորձարառական արտվեստի
կենտրոնի նոր նախագիծն է: ՆՓԱԿ-ը առաջարկում է երիտասարդ
արվեստաբաններին տարածք Երևանի կենտրոնում, որտեղ 30 տարուց ավել
աշխատում և ստեղծագործում են տարբեր սերունդների և կոնտեքստների
արտիստներ: Ծրագրի ընթացքում կյանքի կկոչվեն հայտում ներկայացված
նախագծեր (ամփոփիչ ցուցահանդեսի համար), ինչպես նաև կլինեն
աշխատանոցներ, բանախոսություններ ու պորտֆոլիոների քննարկումներ:
ՆՓԱԿ Արվեստանոցն այս անգամ տարածք կտրամադրի արտիստներին
Արցախից, Ռուսաստանից և Ուկրաինայից

Ծրագիրը հնարավորություն կընձռի արտիստներին շարունակելու իրենց
գեղարվեստական պրակտիկան անկախ աշխարհում տիրող անկայունությունից,
թույլ կտա նրանց ինտեգրվել տեղական կոնտեքստին և կապ ստեղծել
Հայաստանի արդի արվեստագետների հետ:
ՆՓԱԿ Արվեստանոցը բաց կլինի ծրագրի ողջ ընթացքում: Այցելուները
հնարավորություն կունենան հետևել ընթացքին, ծանոթանալ արտիստների հետ,
ինչպես նաև մասնակցել բաց բանախոսություններին:

Արվեստանոցների նպատակն է միավորել տարբեր հարթակներում աշխատող
արվեստաբաններին գեղարվեստտական նոր ֆորմաների և ժամանակակից
իրականության համատեղ ուսումնասիրության համար:
Ծրագրի համադրող՝ Բէլա Պողոսյան

Ի՞նչ է Art-in-run residence-ը ՝
1. Աշխատանքային տարածքներ Արվեստանոցում արտիստների,
ընթերցանության խմբերի (րիդինգ-խմբերի) և քննարկումների համար
2. Կրթական ծրագիր՝ աշխատանոցներ, արտիստների բանախոսություններ,
պորտֆոլիոների քննարկումներ
3. Մենթորների հետ անհատական խորհրդատվություն
4. Անձնական աշխատանոցի կամ ՆՓԱԿԻ հետ համաձայնեցված այլ
նախաձեռնությունների իրականացման հնարավորություն
5. Նյութերի և կեցության ծախսերը չեն հատուցվում

Art-in-run-ի համադրողից՝

Ներքուստ պառակտված աշխարհը պարտադրում է ի հայտ գալ
համերաշխության նոր ձևերի: Սահմանները ընդլայնվում են, մոռացվում են սովորական դարձած բյուրոկրատական քաշքշուկները: Տեղում ստեղծվում են թույլ և ուժեղ կապեր, ընդհանրության և փոխօգնության ցանցեր, որոնց համար դեռ չկա դեղատոմս, բայց որոնց էությունը ֆիքսված է: Ի հայտ են գալիս նաև գեղարվեստական միավորումների բոլորովին նոր ձևեր, իչպսես, օրինակ, այս արվեստանոցը:
Իր գործունեության ավելի քան 30 տարիների ընթացքում ՆՓԱԿ-ը, ինչպես և արվեստի մյուս կենտրոնները, անդրադարձել է ժամանակակից և փորձարառական արվեստին: Բայց եթե փորձենք հասկանալ, թե ինչ են նշանակում այդ հաճախ կրկնվող բառերը, ապա պարզ կդառնա, որ «ժամանակակիցը»՝ մեզ նետված մարտահրավերներն են, իսկ «փորձարառականը»՝ ձեռքբերված ճկունության փորձը:
Այս իմաստով Երևան ժամանած արվեստաբանների համար ՆՓԱԿ-ը
վերածվում է յուրօրինակ «Վոլտերի կաբարե»-ի, որն Առաջին
Համաշխարհային Պատերազմի ժամանակ դարձավ փախստական
արտիստների համար չեզոք տարածք, որտեղ նրանք երկխոսում էին,
համագործակցում և ստեղծում իրենց նոր աշխարհը: Այժմ արտիստները
հայտնվել են նոր իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր փորձն ու
փորձարառությունը կարող է վերածվել լուրջ հայտարրության կամ՝
հասարակությանը տանջող հարցերի պատասխանի:
«Սլացողների» համար այս ծրագիրը հնարավորություն է
ժամանակավորապես դառնալ այլ պատմության, այլ իրականության
քաղաքացի, անվտանգության և փխրուն աշխարհի կղզյակ: Արվեստանոցը տալիս է մեկնման կետ, որից կարելի է սկսել շարժումն ու որին կարելի է կենտրոնացնել ուշադրությունը: ՆՓԱԿ-ը ստեղծում է տարածք, որտեղ կարող են կայանալ կամ առնվազն մասնակի իրականանալ զուտ կոսմոպոլիտական և դեմոկրատական համակեցության ռեժիմներն ու ստեղծվել տարբեր մշակույթների միջև համագործակցության նոր ձևեր:
Art-in-run residence արվեստանոցը հնարավուրություն է գիտակցելու
իրականության տարերայնությունը, սլացքի և ձևափոխոմների
միջավայրում ստեղծել համակեցության նոր համակարգ, որտեղ կարելի է երկխոսել, մտորել սխալների մասին և շուրջը ստեղծել նոր աշխարհ:

Ծրագրի համադրող, նկարչուհի Բէլա Պողոսյան

P.S. Շնորհակալություն եմ հայտնում արվեստի քննադատ Իվան
Ստրելցովին օժանդակության, օգնության և արդի իրավիճակի մասին
միասնական մտորումների համար:

Ամփոփիչ ցուցահանդես

Artist – run – residence

6 հուլիս – 6 օգօոստոս

  Մեկ ամսվա ընթացքում մի խումբ արվեստագետների հետ աշխատեցինք ինքնաբերաբար ստեղծված իրողությունների ու մտքերի վրա, փորձեցինք հասկանալ միգրացիաների էությունը և ձեռք բերել շարժունակություն։ Այս ընթացքում շատ մասնակիցներ դարձան բոլորովին այլ պատմության քաղաքացիներ, տեղական գործընթացների ականատեսներ և հայկական «ներկայի» մասնակիցներ, որում չէին էլ նախատեսում լինել։

  Մեզանից յուրաքանչյուրն ընտրել է այն սկզբնակետը, որը մեզ համար ստեղծել է ամենաանվտանգ վակուումը, ուստի ավելի հեռավոր դիրքում գտնվելը այս դեպքում նույնպես ընտրություն է։ Իրականության մարտահրավերին յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի։

  Առաջին մի քանի ամիսների ընթացքում միգրանտներն իրենց չեն համարում միգրանտներ, ինչպես որ փախստականներն իրենց փախստական չեն համարում։ «վերատեղափոխում» բառը հորինել ենք իրականությանը չառերեսվելու, նախկինում եղած վիճակը պահպանելու համար։ Ապրելու վայրը փոխվել է, բայց ո՞րն է նախկին գործունեությունը շարունակելու ցանկության պատճառը. կայուն գոյության ապահովումը թե սխալները չընդունելը։

  30 տարի շարունակ Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնը /ՆՓԱԿ/ եղել է ոչ միայն հայտնին ու հասկանալին, այլև փորձարարականն ու անցումայինն արտահայտելու վայր։ 90-ականներին ՆՓԱԿ-ի կողմից ուրվագծված շրջանակը այսօր էլ արդիական է։

  Անկայունություն, պառակտում հասարակություններում և աշխարհում… Մնում է միայն բեկորներ հավաքել իմաստների ու ընկալումների ավերակներում, ստեղծել նոր կապեր և կողմնորոշվել անհայտի մեջ: ՆՓԱԿ-ն այս պարագայում դարձել է լուսանցքային մտորումների ու գործողությունների գոյության յուրօրինակ ապաստարան։

 “Artist – run – residence” 

 Համադրող՝  Բէլա Պողոսյան  2022