Skip to content Skip to footer

SPEED_TV-ի Noise դրախտը միջազգային աուդիովիզուալ փառատոն է, որը նվիրված է փորձարարական էլեկտրոնային երաժշտությանը, կենդանի կատարումներին և վիզուալ արվեստին։ Այս անգամ այն կանցկացվի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի` ՆՓԱԿ-ի (Երևան) պատերի ներքո: Ձեր ուշադրությանը կներկայացվեն չորս երաժշտական նախագծերի կենդանի կատարումներ՝ երկու VJ-ների ուղեկցությամբ։

  • Ruido-ն փորձառական իմպրովիզացիոն խումբ է, որը կենտրոնացած է յուրահատուկ կատարումների վրա, որտեղ «յուրաքանչյուրը դառնում է հաջորդի փորձը»: Իրական ժամանակում երաժշտական նախշեր ստեղծելու համար խումբն օգտագործում է մոդուլային սինթեզներ, ձայներիզներ և խեղաթյուրված վոկալ՝  հրավիրելով հանդիսատեսին մասնակցելու ներառող երաժշտական փորձառության։

  • n y s t a g m us-ը հնչյունային արտիստ է, համառ փորձարկող և անօրինակ ձայնային երևույթների հետազոտող Երևանից: Նրա աշխատանքը, որը հայտնի է դաշտային ձայնագրություններով և ինքնաշեն սարքերով, պտտվում է փողոցային և ակուստիկ աղմուկների իսկականության պահպանման շուրջ՝ միաժամանակ ուսումնասիրելով ձայնի տեմբրը և հոգեբանական ասպեկտները:

  • solo.operator-ը բազմագործիքային իմպրովիզացիոն միանձնյա խումբ է: Օգտագործելով սաքսոֆոնի, թմբուկների և էֆեկտների կենդանի ձայնագրված նմուշներ և երիզներ՝ solo.operator-ը կառուցում է պոլիռիթմիկ, ալգորիթմով գեներացված կոմպոզիցիաներ, որոնք կապված են  պոստմոդեռն պրակտիկայի հետ, ինչպիսիք են քաոսային հետադարձ կապերը, կրկնությունն ու աղավաղումը, ինքնաբերությունը և պարբերաբար ինքնահղումը:

  • droog_dealer-ը աշխատում է փորձառական, ապակառուցված ակումբային և ինդուստրիալ բաս ժանրերում։ Նա կներկայացնի ճեղքված իրականության վերաբերյալ իր ընկալումը ռիթմիկ և դինամիկ կենդանի կատարում՝ ցուցադրելով պայմանավորվածությունների անհամապատասխանությունները, դինամիկայի հանկարծակի թռիչքները, նյարդային էներգիան և մաշված մեխանիզմների իմիտացիան։

9 Մարտի Ծրագրի սկիզբ՝ 19:00

Մուտքի արժեք՝ 2000 դրամ։

 

ՆՓԱԿ, 2023