Skip to content Skip to sidebar Skip to footer

Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա Փառատոնի (ԻԱԱՓ) սկզբունքները.
1. ԻԱԱՓ-ի նպատակն է արվեստի այս տեսակով աշխատող նոր անունների և
դեմքերի հայտնաբերումն ու նրանց դրսևորման համար հարթակի տրամադրումը:
2. ԻԱԱՓ-ն անցկացվում է համադրական նախագծերի կազմակերպման
սկզբունքով` գլխավոր նախագիծ-ցուցահանդես, որը տեղի կունենա ՆՓԱԿ-ում և
ՆՓԱԿ-ից դուրս հանրային տարածքներում:
3. ԻԱԱՓ-ը կազմակերպվում է համադրողի կողմից նյութի ու կոնցեպտի
ընտրության, և արվեստի գործը որպես ինստալյացիա ներկայացնելու
սկզբունքին համաձայն: ԻԱԱՓ-ի գլխավոր նախագծի տեքստ-կոնցեպտը ելակետ
և հիմք է հանդիսանում ԻԱԱՓ-ի ներսում բոլոր ինստալյացիաների, զուգահեռ
նախագծերի ընտրության և ստեղծման համար: Գլխավոր նախագծի կոնցեպտի
հետ ինստլյացիաների և զուգահեռ նախագծերի կապը կարող է ապահովվել
ինչպես կոնցեպտի հետ թեմատիկ ընդհանրությամբ, այնպես էլ
մեկնաբանությունների և հղումների առկայությամբ:
4. ԻԱԱՓ-ի ներսում գլխավոր համադրական կոնցեպտի հիման վրա արտիստների
կողմից նոր գործերի և նախագծերի ստեղծումը կրում է հիմնարար բնույթ:
Փառատոնի շրջանակներում ինստալյացիոն արվեստին ծանոթացումն ու
աշխատարանները համարվում է համադրական աշխատանքի անբաժանելի մաս։
5. ՆՓԱԿ-ը “համադրական ընտրությունն” ընդունում է որպես ԻԱԱՓ-ի գլխավոր
համադրողի բացարձակ իրավունք` չմոռանալով ԻԱԱՓ-ի երիտասարդական
բնույթն ու հիմնական ֆունկցիաները և ինստալյացիան որպես արվեստի տեսակ
ներկայացնելը:

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին