Bridging Stories II
«Պատմագրի սրճարան» կազմակերպությունը, Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ, 2019թ.-ի օգոստոսից իրականացնում է #BridgingStories II ֆոտոլրագրության ծրագիրը National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի ղեկավարությամբ: Սա արդեն երկորդ նման համագործակցությունն է: Առաջինը տեղի է ունեցել 2016-2017թթ-ին:
4 ամիս շարունակ աշխատելով Ջոն Սթենմայերի, Անուշ Բաբաջանյանի և Սաբիհա Չիմենի ուղորդմամբ՝ #BridgingStories II ծրագրի մասնակիցները պատրաստ են իրենց լուսանկարները ներկայացնելու հանրությանը և կիսվելու իրենց փորձով:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 16.00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) (Բուզանդի 1/3): Բացմանը ներկա կլինեն ծրագրի Հայաստանի և Թուրքիայի մասնակիցները, ինչպես նաև լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, Անուշ Բաբաջանյանը և Սաբիհա Չիմենը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 29-ը:
Ծրագրի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լուսանկարիչներին ֆոտոլրագրության հիմնական ասպեկտներին ծանոթացնելը և այնուհետև ֆոտոպատմություններ կերտելը ու դրանք հանրությանը ներկայացնելը: Ծրագիրն սկսվեց 2019թ.-ի օգոստոսի 4-11-ին Դիլիջանում անցկացված ֆոտոլրագրության ճամբարով: Ճամբարին հաջորդեց լուսանկարելու շրջանը, որի ընթացքում մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքները, պատկերել են իրենց հետաքրքրությունների և փորձառությունների զուգահեռները և նմանությունները:
Մասնակիցների լուսանկարները տեղադրվել են #BridgingStories-ի ինստագրամյան էջում, որն ունի 13.000-ից ավել հետևողներ:
https://www.facebook.com/storytellerscafeNGO/
https://www.instagram.com/bridging.stories/
http://www.storytellerscafe.org/