Skip to content Skip to footer
  1992 թվականին Սոնիա Պալասանյանի նախաձեռնությամբ և համադրությամբ տեղի ունեցավ 9 արվեստագետների խմբակային ցուցահանդեսը, որը կոչվեց «9-ի ցուցահանդես»։ Ցուցահանդեսը դարձավ ՆՓԱԿ-ի հիմնադրման ելակետը։
  «9-ի ցուցահանդեսից» երեսուն և մեկ տարի անց Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը ներկայացնում է «9+1» ցուցահանդեսը, որի մասնակից արվեստագետների գործերը մի կողմից ստեղծում են երկխոսություն 9-ի ցուցահանդեսի հետ, մյուս կողմից նորարար ու փորձառական են հենց արվեստագետների համար։
 
Մասնակից արվեստագետները ներկայացնում են ՆՓԱԿ-ի անձնակազմը
  • Աննա Գարդիևա,
  • Արամ Զուրաբյան,
  • Արևիկ Ալեքսանյան,
  • Բէլա Պողոսյան,
  • Էդուարդ Պալասանյան,
  • Հակոբ Բալայան,
  • Մարիամ Ալեքսանյան,
  • Սիլվանա Չոբանյան,
  • Սոնիա Պալասանյան,
  • Ստելլա Գրիգորյան

ՆՓԱԿ, 2023