Performance
Ռեժիսոր: Անի Ջավյան
Համագործակցությամբ Հասմիկ Թանգյանի և Քոքոլաբի հետ
Պերֆորմանս` Մերի Բայաթյան, Անի Ջավյան, Կարեն Խաչատրյան, Սոնա Պողոսյան, Անուշ Սարգսյան և Հասմիկ Թանգյան
Ձայն` հեղինակ և կատարող՝ Էրըն Մայքլ Բաթլեր,
Բանավոր պատմությունը՝ Բեատրիս Ջավյանի (2015),
Հագուստ` Անի Ջավյան և Միլլի Հիիբըլ
Արվեստագետի դիրքորոշումը/ Նախագծի նկարագիր. Մարմինը ապրված փորձառության, նախնիների և ծագման տունն է։ Անդրադարձ կատարելով իր մոր կյանքին և ներգաղթյալ տատի փրկման պատմությանը, Ջավիանին հետաքրքրում է, ինչպես է հիշողությունը ապրում մարմնում, ինչպես է տրավման ժառանգաբար փոխանցվում և, ի վերջո, շարժման հարաբերությունը հիշողության և տրավմայի հետ: “Երկիրը հին է, մենք՝ հինավուրց” գործը շարժման վրա հիմնված մուլիմեդիա փերֆորմանս է որն օգտագործում է իմպրովիզացիա, վիդեո կոլաժ, վիզուալ ինստալացիա և ձայն այս ժառանգված պատմությունները պեղելու համար՝ հարցադրելով “Ի՞նչ կերպ եմ ես պահում նախնիների և ընտանեկան հիշողությունը, գիտելիքն ու պատմությունները իմ մարմնում” և “Ի՞նչ կերպ է իմ մարմինը պատմական այս ժամանակում և տարածությունում։
Այս նախագիծը մասամբ ֆինանսավորվել է Ժամանակակից արվեստի հիմնադրամի արտակարգ դրամաշնորհի, Ռաթգերսի համալսարանի Հետազոտական խորհրդի դրամաշնորհի, Ռաթգերսի համալսարանի Բիրնի սեմինարի և Ռաթգերսի համալսարանի «COVID ազդեցությունը գիտական աշխատունակության վրա» դրամաշնորհների կողմից:
ՆՁԱԿ, 2022