Skip to content Skip to footer
29-րդ  Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոն․
Իրադարձությունների հորիզոն 
 

  «ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆ» ցուցահանդեսը տեղի է ունենում համաշխարհային քաղաքական  իրականության պայմաններում, որը սև խոռոչի պես ստիպում է արժեքներին, բացության, բաց, ժողովրդավար և  բազմատար հասարակության մասին գաղափարներին ու գործողություններին, ինչպիսիք են այլոց և  փոքրամասնությունների հանդեպ փոխադարձ հարգանքը, ինչպես նաև միջազգային իրավունքի և մարդու  իրավունքների պահպանումը անէանալ։

  Մի խոսքով՝ ժողովրդավարության հիմքերը վերանում են։  Ցուցադրվող արվեստի գործերը զբաղեցնում են ներքին «ես»-ի և արտաքին աշխարհի շեմը։ Գոյաբանորեն և  էականորեն նրանք պատումներ են ներկայացնում արտաքին աշխարհը կլանող ներքին աշխարհի և անհատին  կլանող արտաքին, հասարակական, քաղաքական և էական աշխարհների միջև անցումների և բազմաթիվ ճեղքերի  մասին։

  Նրանք վստահորեն կանգնած են այդ շեմին՝ հրավիրելով անկանխակալ մտածողության, հուզական  բազմակարծության և մեր ներկա ու ապագա իրավիճակները հասկանալուն և լուծելուն ուղղված նոր և ասնպասելի  ձևեր շարունակաբար բացահայտելու անսպառ հետաքրքրության։  Ապագայի հանդեպ աճող անվստահությունը, բնության հանդեպ անխոհեմ վերաբերմունքն առնչվող գոյաբանական  վախերը, անզորության զգացումը աջակողմյան քաղաքական դաժանության և պոպուլիստական  կուսակցությունների կողմից ստի կառուցման հանդեպ, ինչպես նաև սոցիալական մեդիայում օբյեկտիվ  ճշմարտության կորուստը, այս ամենը ընդգծում են այլընտրանքային պատումների անհրաժեշտությունը.  պատումներ, որոնք արժանահավատ են, զգայական, հուզական և անհատական, հիմնված են արվեստային  իսկության վրա և արժանի են վստահության:

 Նաթալի Հոյոս, Ռեյնալդ Շումախեր, 2025

Արվեստագետներ՝

  • Արտեմիսկա
  • Անա Կատալինա Գուբանդրու
  • Անաստասիա Էգոնյան
  • անաստասիա կարկոտ*սկա
  • Անդրեյ Ռիլով և Մաքսիմ Մեզենցև
  • Գոհար Սարգսյան
  • Գրիգոր Գևորգյան
  • Դիանա Սիմոնյան
  • Էմմա Դիլանյան և Արևիկ Առաքելյան
  • Էվիտա Առաքելյան
  • Ինե Սերգեյան
  • Լիլիթ Մարտիրոսյան
  • Կարինե Արոյան
  • Կիմա Հարությունյան
  • Մարինա Լավրինենկովա
  • Մարգարիտա Ղազարյան
  • Մարիամ Գալստյան
  • Մարիամ Գևորգյան
  • Մաքսիմ Յաբլոկով
  • Ջորջիո Գրանատա
  • Ռուզան Պետրոսյան
  • Սիլվա Սահակյան
  • Սոնա Պարսամյան
  • Քևին Քրիսման և Լորա Ֆրիթ
  • օքսանա օլեքսիկ
  • Օլգա Գրեչանովա
  • Ֆրանսուա Մորան

Վիդեո-ծրագիր

  • Բենեդիտո Ֆերեիրա
  • Պաուլյուս Շլյաուպա
  • Սալթ Սալոմե և Մաքս Սվիտլո
  • Դարիա Ռոմանենկո
  • Էմի Կոնգ
  • Սիլվիա Ամանսեյ և Բոգդան Արմանու
  • Ալեքսանդրա Կլոդ
  • Նենադ Նեդելկով
  • Օլեքսանդր Իսայենկո
  • Միսակ Մաղաքյան
  • Եվգենիա Գրամմենու
  • Կատյա Սոֆիա Դիցլեր
  • Սանդրին Դյումիեր
  • Էվա Հոլթս
  • Նինա Սումարակ

Համադրողներ՝ Նաթալի Հոյոս, Ռեյնալդ Շումախեր

Ազդարարի ձևավորումը՝ Արազ Պողարյանի

Փառատոնի գործընկեր՝ HK Art Gallery (Բեռլին)

12 ապրիլ – 23 մայիս

 

ՆՓԱԿ, 2025

Հանրային ծրագիր

 

  • Ապրիլի 27,  19:00. Art Kvartal-ում (Պուշկին 4)
  • Արվեստային Զրույց մասնակից արվեստագետների հետ

  Սիրով հրավիրում ենք ներկա գտնվել ՆՓԱԿ-ի արվեստային կացարանի ծրագրում ներգրավված արվեստագետների  հետ զրույցին, ովքեր նաև փառատոնի մասնակիցներ են։
Անա-Կատալինան, Քեվինը, Լորան, Ջորջիոն և Գոչան ՆՓԱԿ-ի արվեստային կացարանի ծրագրի շրջանակներում արդեն երկու ամիս ապրում և ստեղծագործում են Արաքս գյուղում։ Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ յուրաքանչյուր արվեստագետի յուրահատուկ ոճին և փիլիսոփայությանը, կացարանի ծրագրի ընթացքում ստեղծած արվեստի գործորին ու փառատոնին ներկայացված աշխատանքներին։

Հանդիպման լեզուն՝ անգլերեն։

 

  • Մայիսի 2, 19:30. ՆՓԱԿ

  • Արվեստային Զրույց Ֆրանսուա Մորանի հետ

  Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու փառատոնի մասնակից արվեստագետ Ֆրանսուա Մորինի հետ հանդիպում-զրույցին։

Ֆրանսուա Մորանը (1989) ապրում և աշխատում է Փարիզի շրջանում: Նա 2013 թվականին ավարտել է Փարիզի Գեղարվեստի Ազգային Բարձրագույն Դպրոցը, սովորել է Կարլսրուեի (Գերմանիա) Գեղարվեստի ակադեմիայում: Նրա աշխատանքները պարբերաբար ներկայացվում են անհատական ​​և խմբակային ցուցահանդեսներում Ֆրանսիայում և արտերկրում: Նրա աշխատանքները ներկայացված են տարբեր հանրային և մասնավոր հավաքածուներում:

Քանդակագործության և նկարչության սահմանին հարող նրա գործունեությունը համատեղում է արվեստանոցում ամենօրյա ֆորմալ ուսումնասիրությունը պարբերական նախագծերի հետ, որոնք կասկածի տակ են դնում մեր մշակութային կառույցների որոշ հիմքեր: Ֆրանսուան իր աշխատանքները դիտարկում է որպես փոխանցվող սարքեր, որոնք ուղղված են մեր անհատական ​​առանձնահատկությունների բացահայտմանը: Ֆրանսուա Մորինի համար դիտարկումն ու գործողությունը ընթանում են միմյանց լրացնող ձևով: Անկախ նրանից, թե աշխատանքները դիտվում են և/կամ շոշափվում, ցուցադրվում ավանդական տարածքում, կամ կարծես թե պահվում կտորի գրպանում, կամ նույնիսկ հասանելի են դառնում առցանց հարթակի միջոցով, դրանք կասկածի տակ են դնում մեր սոցիալական ցանցը հարստացնելու արվեստի կարողությունը։

Այս հետազոտության միջոցով արվեստագետն ուսումնասիրում է երևակայելու ունակության հնարավոր հիմքը:

Զրույցի լեզուն՝ ֆրանսերեն, հայերեն թարգմանությամբ։

 

  • Մայիսի 4, սկիզբը  12:00-ից. Արաքս
  • Բաց արվեստանոց Արաքսում

   Հնարավորություն ունենք տեսնելու ացարանի ծրագրի մասնակից արվեստագետների աշխատանքները, նրանց հետ քննարկել գաղափարներ, հղացքներ։
Բաց արվեստանոցներին կարող եք մասնակցել գալով Արաքս գյուղ, որտեղ տեղակայված է արվեստային կացարանը։

 

  • Մայիսի 10  16:00,  ՆՓԱԿ
  • Նայելով գեղադիտակին. աշխատարան Էվիթա Առաքելյանի հետ

  Որպես Ալտերանտիվ Արվեստի Ամենամյա 29-րդ փառատոնի մաս, որն ուսումնասիրում է իրադարձությունների հորիզոնը, այս աշխատարանը կկենտրոնանա ամենահետաքրքիր սահմանագծերից մեկի՝ տեքստը հեղինակի ձեռքից ընթերցողի ձեռքը փոխանցելու վրա: Երբ մի ուսանող հարցրել է՝ արդյոք «տեքստը» ունի հստակ մեկնաբանություն, Սթենլի Ֆիշը պատասխանել է. «Արդյո՞ք տեքստ կա այս դասարանում»: 

  Սա այն հարցն է, որին մենք կանդրադառնանք այս աշխատարանում՝ հատկապես կենտրոնանալով գրելու, ինչպես նաև կարդալու վրա:

  Պարտադիր չէ, որ գրող լինեք այս աշխատարանին հաճույքով մասնակցելու համար: Պարզապես պատրաստ եղեք նշելու որոշ բառեր և սուզվելու ուրիշ մասնակցողների կողմից գրված բառերի գեղադիտակի մեջ:

  Էվիթա Առաքելեանի պոեզիան տպագրվել է մի քանի գրական ամսագրերում, այդ թվում՝ «Talon Review» և «Eunoia Review», և առաջադրվել է 2022 թվականի Pushcart Prize-ի և Best of the Net Anthology-ի: Նա ստեղծարար գրության մագիստրոսի կոչում ունի, և նրան հնարավոր է տեսնել ընտանի կենդանիների (շների և կատուների) հետ խաղալիս, երբ նա չի աշխատում կամ դասավանդում:

 

  • Մայիսի 11, սկսած 13:00, Արաքս
  • Նկարելով Արաքսը, աշխատարան

  Ինչպե՞ս ես տեսնում Արաքսը։ Ինչպե՞ս կցանկանայիր տեսնել այն։ Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա 29-րդ փառատոնի շրջանակներում այս մասնակցային աշխատարանը հրավիրում է համայնքին փոխակերպել Արաքսի վերաբերյալ իրենց զգայական փորձառությունը համատեղ տեսողական և շոշափելի քարտեզի։ Մասնակիցները փաստագրելու են այն, ինչ իրենց շրջապատում է դիտարկումների, շրջակայքում բաց թողնված դետալները տեսնելու և տարածքը պարզ, հասանելի նյութերով համատեղ պատկերացում ձևավորելու միջոցով։

  • Աշխատարանը կվարի Ջորջիո Գրանատան
  • Աշխատարանի լեզուն՝ Անգլերեն, հայերեն թարգմանությամբ
  • Իրականացման վայրը՝ Արաքս գյուղ
  • Աշխատարանի տևողությունը՝ 3 ժամ
  • Աշխատարանի սկիզբ՝ 13։00։

Ջորջիո Գրանատա. երիտասարդ արվեստագետ Սիցիլիայից՝ փիլիսոփայական հետազոտություններում 10 տարվա փորձառությամբ։ Մասնակցել է տարբեր արվեստային կացարանների ծրագրերի, ինչպիսին է օրինակ  Foundation B.A.D.-ին Ռոտերդամում։ Վիաֆարինիի հետ համատեղ համադրել է Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա 4-րդ փառատոնը ՆՓԱԿ-ում։ Այժմ մասնակցում է ՆՓԱԿ-ի կողմից իրականացվող արվեստային կացարանի ծրագրին Արաքս գյուղում

 

  • Մայիսի 11, սկսած 17:30, Արաքս
  • Մասերի բաժանելով ցուցահանդեսի այցելուների հիշողություններում կորած-մոլորված նմուշները. Փերֆորմանս

 Փերֆորմանս Անա-Կատալինա Գուբանդրուի կողմից, որը տեղի կունենա ՆՓԱԿ-ի արվեստային կացարանում (գյուղ Արաքս,  Արմավիրի մարզ)։ Անա-Կատալինան ՆՓԱԿ-ի արվեստային կացարանի ծրագրի մասնակից է, ով բնակվում և ստեղծագործում է Ռումինիայում, իր արվեստային պրակտիկայում աշխատում է բնության, մարդկանց, տարածությունների ու բնական տարածքների հետ։ Իր փերֆորմանսներում անդրադառնում է անձնական փորձառությանը՝ դիտարկելով տարածական բոլոր տարրերը սեփական անձի ոսպնյակով։
“Մասերի բաժանելով ցուցահանդեսի այցելուների հիշողություններում կորած-մոլորված նմուշները” փերֆորմանսը պարունակում է բանավոր (կենդանի) տեքստ և կատարողական գործողություն: Տեքստը գյուղից, ՆՓԱԿ-ի այգուց ոգեշնչված անգլերենով ազատ զրույց է՝ միախառնված անձնական ու ինտիմ բացահայտումներով, հայերեն թարգմանված է Google translate-ով և ընթերցված է մեկ անգամ առանց լեզուն հասկանալու, որտեղ մի շարք սխալները դարձնում են տեքստը փերֆորմատիվ ընթերցում։ 

Տևողությունը՝ 40 ր․ 

 

  • Մայիսի 17, 16:00. ՆՓԱԿ
  • Կոմիքսների աշխատարան

  Սիրով հրավիրում ենք մասնակցելու կոմիքսների ստեղծման աշխատարանին։ Աշխատարանի ընթացքում կիրականացնենք շրջայց փառատոնի ցոցահանդեսում, միասին կմտածենք փառատոնի հիմնական հղացքի մասին ու տեղում կստեղծենք մեր կոմիքսները։ Աշխատարանը բաց է բոլորի համար։

Մուտքն ազատ է։

 

  • Մայիսի 17, 19:00 , ՆՓԱԿ
  • Կառուցողական ինտերֆերենցիա. աշխատարան Վարդան Հարությունյանի կողմից

  Ալիքային ձևերի ոլորտում կա երկու տեսակի արմատական հարաբերություն՝ ռեզոնանս և ինտերֆերենցիա․ ռեզոնանսը համաժամանակությունն է, ներդաշնակությունը, համահունչ ինտերվալները երաժշտության մեջ; այն ներկայացնում է հասարակ թվերը, մենք այն անվանում ենք նաև կառուցողական ինտերֆերենցիա; և (կազմաքանդ) ինտերֆերնցիան, որը ռիթմում առաջացնում է քաոս, նորույթ, տարբերություն, դիսոնանտ ինտերվալներ, անկանխատեսելիություն, ասոցացվում է բարդ թվերի հետ։ 

 Մենք նշում ենք արմատական, սակայն, բնականաբար, կարգը և քաոսը հարաբերական են․ քաոսը բարդ կարգ է, իսկ կարգը միշտ փոքր ինչ անկատար։ Այս երկուսը հնագույն դիցաբանության մեջ կոչվել են Թիամաթ և Մարդուկ, այլ կերպ ասած՝ համաշխարհային քաոսը և կառուցվածքի, կարգի ուժը, որը որոշ առումով նաև կապված է մարդկային մտքի հետ։

 Մենք խոսելու ենք այս երկու ծայրահեղությունների մասին ու քննարկելու ենք, ինչպես են դրանք աշխատում ձայնի և ընդհանրապես իրականության հետ։

 Բացի դրանից մենք դիտարկելու ենք թվերը և դրանց հարաբերությունը հնչերանգի սանդղակում։ Հնչերանգի սանդղակը (օբերտոնային շարքը), այլ կերպ ասած, կարող է նկարագրվել որպես տատանումների շարք, որտեղ, մեկը մյուսի հանդեպ սուպերպոզիցիայի շնորհիվ, ստեղծվում է այս կամ այն ձայնի տեսակին հատուկ տեմբր։

Կարելի է նշել, որ ալիքներում կենտ թվերն ըստ երևույթին ստեղծում են ինտերֆերենցիա, իսկ զույգ թվերն ընդհանուր առմամբ ավելի ներդաշնակ են․ պարզ թվերը ստեղծում են սանդղակի բոլոր նոր հնչերանգները: Մենք կփորձենք լսել սանդղակը և բացահայտել բոլոր հաճախականությունները, որոնք կառուցում են այն և դիտարկել հարաբերությունների տարբերությունները զույգ, կենտ ու պարզ թվերի դեպքում:

Այս աշխատանքի հիմնական գաղափարն իրականում ոչ թե հնչերանգների կամ ինտերֆերենցիաների տեսակների հետ ծանոթանալն է, այլ փորձը օգտագործելու այս փոխաբերությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն ներկայացնում բնությունը, իրականությունը, հասարակությունը և այլ երևույթները: