Skip to content Skip to footer

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին,
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին…
Եղիշե Չարենց

Մեր ճամփորդությունը սկսվեց Երևանում, 1992 թվի ամռանը, մեկ տարի Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո: Մենք ճամփա ելանք այն հավատքով և համոզումով, որ կարող էինք փոխել մի բան դեպի լավը:

Նպատակդրեցինք արվեստագետների և արվեստասերների մոտ զարգացնել տարբերությունների հանդեպ հանդուրժողականության ունակություն, ինչպես նաև հավատքի, մտքի և արտահատվելու ազատությունների պաշտպանում և հոգատարություն, որը համարում ենք ցանկացած հասարակության կարևորագույն գերնպատակը:

Հենց սկզբից «ձգտումը դեպի նոր հորիզոններ»եղել է մեր կարգախոսը, ներքին զգացմունքների հանդեպ անկեղծությունն ու դրանք արտահայտելու հանդգնությունը: Մենք միաժամանակ հավատում ենք, որ փորձարարությունը առաջադիմության ողնաշարն է՝ նրամղիչ ուժը:

Ճանապարհը երբեմն եղել է անհարթ ու բարդ: Մենք դիմացել ենք քարորդ դար, և հույս ունենք, որ պիտի շարունակենք, և կարողանանք ղեկավարությունը փոխանցել երիտասարդ սերնդին, շարունակելու այն լավ աշխատանքն ու հաջողությունները, որոնք հաջողել ենք արձանագրել իրենց իսկ մասնակցությամբ:

ՆՓԱԿ-ի 25-ամյակը նշելու առթիվ մենք որոշեցինք ևս մի նոր, խորհրդանշական նորույթ ավելացնել մեր ավանդույթներին: Այս առիթով կազմակերպել ենք ներկա խմբական ցուցահանդեսը, որտեղ բացակայում է «Համադրող» դրույթը: Անձնական հրավերներ ենք ուղարկել մեզ հետ համագործակցող և համագործակցած մի շարք արվեստագետների, խնդրելով մասնակցել հնարավորինս նոր աշխատաքներով: Հայտարարել ենք, որ որևէ թեմատիկ, ոճային, տեխնիկայի հետ առնչվող, և այլն, սահմանափակում կամ նախապայման չի լինելու։ Արվեստագետն է լինելու միակ որոշում կայացնողը: 46 արվեստագետներ ընդունեցին հրավերը, որի համար երախտապարտ ենք:

Մենք նաև յուրքանչյուր արվեստագետից խնդրել ենք տրամադրել մի կարճ տեքստ, որը կընկերակցի նրա աշխատանքին, որպես «Թեքստ-Արթ»: Նորից, բացի տեքստի ծավալից, որևէ նախապայման կամ սահմանափակում չի եղել: Ոմանք ներկայացրելեն 2-3 բառերից բաղկացած տեքստ, ոմանք փիլիսոփայել են արվեստի մասին, ոմանք մեջբերել են բանաստեղծական կամ արձակ դրվագ, և այլն: Այս բրոշուրը պարուանակում է այդ տեքստերը։


Կազմակերպիչ՝ Էդուարդ Պալասանյան