Skip to content Skip to footer

Ալբրիկ Պետրոսյան

XIX, XX, XXI-րդ դարերը հաջորդական և իրարամերժ, մարդկության պատմության, արվեստի, տեխնոլոգիաների, նոր գաղափարների, հեղափոխությունների երկար մի շղթայի օղակներն են:   Քսանմեկերորդ դարի առաջին տասնամեակին մեզ է ներկայանում 19-րդ դարի արվեստագետ մտավորականը ոչ իր գրչով կամ ստեղծագործությամբ այլ  իր ժամանակաշրջանին բնորոշ հավաքածուով:

Նրա ու իր դարի նոր հայացքները, գաղափարները, ճաշակը, աշխարհընկալումը, ակնկալիքներն ու հույսերը արտացոլված են Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Մոսկվայում լույս տեսած բացիկներում, որոնք ընտրված են թէ ըստ կարելիությունների և թէ նախասիրությունների…թեմատիկայի բազմազանությամբ:

Համադրողներ՝ Շաքե Ա. Պետրոսյան, Մկրտիչ Մաթևոսյան

Հոկ. 22- Նոյ. 05

ՆՓԱԿ,  2004