Skip to content Skip to footer

«քրոնոֆեստ» — սա ժամանակակից թատրոնի և պերֆորմանսի միջազգային փառատոն է, որը կազմակերպվում է «քրոնոտոպ» թատերական ընկերության կողմից։

կուրատորներ՝ Իլյա Մոշչիցկի և Արտեմ Արսենյան

ԾՐԱԳԻՐ.

  • Կիրակի, Մայիսի 31,    20:30 -ին
    “100 տղամարդ

  «100 տղամարդը» հիբրիդային վիդեո֊պերֆորմանս է, որում կինոն ու բեմը միահյուսվում են հիշողության, հայրության ու բացակայության անձնական ուսումնասիրման մեջ։ Նկարչուհին անցնում է անծանոթ տղամարդկանց հետ մի շարք հանդիպումների միջով՝ փորձելով մոտենալ իր հոր կերպարին, որին երբեք չի ճանաչել։ Բեմում վազքուղի է, անդադար ընթացք ու անցյալի հետ երկխոսությունների պրոեկցիաներ, որոնք մասնավոր պատմությունը վերածում են միայնակության, կորստի և կապ փնտրելու մասին ունիվերսալ ասելիքի։

Մեր գործընկեր Ալեքսեյ Կիսելևը այս ներկայացումն ընտրել է «Քրոնոֆեստ» ծրագրի համար, և ահա թե ինչ է նա գրում դրա մասին․

Հադաս Նոյմանը մի օր արթնացավ, միացրեց տեսախցիկը ու գնաց Թել Ավիվով քայլելու։ Նա դեռ չգիտեր, թե ինչքան հեռու նրան կտանի այդ զբոսանքը, որ նկարահանված նյութից կստացվի մի ամբողջ ֆիլմ, իսկ ֆիլմից՝ ներկայացում, որում հերոսուհին բախվում է անցորդներից հարցազրույց վերցնելու իր հակմանը, ընդ որում՝ բոլոր անցորդները ինչ֊որ պատճառով իր հոր տարիքի տղամարդիկ են։ Էկրանին մենք կտեսնենք ֆիլմը, իսկ բեմում՝ ֆիլմի հեղինակին, որը մեզ հետ շփվելու է՝ մեկնաբանելով տեղի ունեցողը։ Ներկայացումն արդեն ճանապարհորդել է մի քանի երկրներով և անձամբ ինձ համար դարձել 2025 թվականի իսրայելական թատրոնի շոուքեյսի ամենաուժեղ տպավորություններից մեկը։

  • Լեզու եբրայերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով
    Տևողություն 1 ժամ
  • թիմ
    Գաղափարը, վիդեոն, կատարումը Հադաս Նոյմանի
    Խորեոգրաֆիան Օրիան Միխաելիի

  • Երկուշաբթի  Հունիսի 1,  19:30-ին
    Գորկի/Տոլստոյ. Հուշեր

  Մաքսիմ Գորկու «Հիշողություններ Լև Տոլստոյի մասին» գրքի վրա հիմնված ներկայացման մեջ, որը բեմադրվում է առարկայական թատրոնի ժանրում, Դմիտրի Վոլկոստրելովը տեղափոխում է ֆոկուսը Հեղինակի կերպարից դեպի առարկաներ, որոնց կողքով մենք սովորաբար անցնում ենք առանց նկատելու։ Ի՞նչ, եթե Տոլստոյի մասին վերհիշեն ճանապարհի փոշին ու տերևները, մոխիրն ու բարդու բմբուլը՝ այն բաները, որոնք սովորաբար մեր ուշադրության դաշտից դուրս են, առարկաները, որոնց կողքով մենք ամեն օր անցնում ենք՝ չկասկածելով անգամ, որ դրանք կարող են ունենալ հիշողություն ու հնարավորություն այդ հիշողությունը խոսքով արտահայտելու։
Չէ՞ որ, եթե մեր ամեն գործողություն իր ազդեցությունն է թողնում նրանց վրա, ապա նրանք էլ, հավանաբար, մեզ ինչ֊որ ասելիք ունեն այդ ամենի վերաբերյալ։ Մենք բոլորս պետք է ավելի ուշադիր լինենք մեզ շրջապատող բաների հանդեպ։

«Ես կապվեցի 23 հոգու հետ, որոնք եղել են ու մնում են կարևոր գործող անձինք իմ մասնագիտական գործունեության մեջ․ նրանցից շատերից ինձ վերջերս մեծ հեռավորություն է բաժանում, չենք կարող միասին աշխատել։ Բայց ինձ համար թանկ մարդկանց ձայների այս համադրությունը, որտեղ նրանք խոսում են այն իրերի ու առարկաների անունից, որոնք մեզ կարևոր չեն թվում, բայց իրականում կազմում են մեր կյանքի բուն էությունը, դարձավ այն կապակցումը, որն անհրաժեշտ է թատրոնին իմ պատկերացմամբ», — Դմիտրի Վոլկոստրելով

Այսպես մեծ գրողի մասին մեմուարները դառնում են հիշողություններ մոտիկ մարդկանց մասին։

  • Լեզու ռուսերեն՝ հայերեն ենթագրերով
    Տևողություն 40 րոպե
  • թիմ
    Ներկայացման հեղինակ և կատարող` Դմիտրի Վոլկոստրելով

 

 

ՆՓԱԿ, 2026