Skip to content Skip to footer

Միսակ Մաղաքյանը ապրում և ստեղծագործում է Երեւանից 2 ժամից քիչ հեռու գտնվող մի գյուղում: Նա քանդակագործ է: Նրա սերը քարի հանդեպ սկսվել է վաղ տարիքից: Նրան կարելի է համարել քարով ՙտոգորված՚ անհատ: ՙՔարի մեջ կա էներգիա, երբ նրան դեռ ձեռք չի կպել, երբ ՙչմիջամտված՚ վիճակում փոխանցվել է ինձ: Ես այն ստանում, իմն եմ դառձնում ու նրա հետ վարվում իմ ցանկացած ձևով՚ ասում է արվեստագետը: Նա ավելին չի ասում: Նա իր ՙխոսքն ասում է՚ կամ բիրտ քարերը այլ բիրտ քարերի հետ մի նոր միջավայրում վերադասա- վորելով ու վերաներկայացնելով, կամ նրանց վերադառձն ելով իրենց ՙարմատներին՚, որտեղից նրանց վերցրել էր առաջին հերթին… Սա արվեստագետի նշած ՙէներգիայի՚ փոխանակումն է: Նա դիտողին տանում է վայրի բնության գիրկը, որտեղ միջավայրը ՙկարգավորված՚ է: Նա, իր վերակազմա- վորված և նոր միջավայրում դասավորված համադրությունն երը վերադառձնում է բնության գիրկն ու ըմ- բոշխնում նրանց էներգիայի ՙհրաշքը՚: Միևնույն ժամանակ, նա իր գյուղի շրջակայքի վայրի բնության մեջ գտել է լիովին ՙկանոնավոր՚ բնական դասավորումներ` համակենտրոն բնական կոնգլոմերատն երը: Այս երևույթներում առկա կարգը, հենց այն էներգիան է, որը նա նշում է իր մտորումներում: Նա այս բիրտ քարերը` ՙէներգիաները՚ տանում է տուն և իր ձեռակերտ բնակարանում դասավորում մի այլ կարգով, որը կարելի է համարել նրա միջոցով վերարտադրված ՙէներգիա՚: Ինչպես վայրի բնության մեջ գտած համակենտրոն երևույթներում, այս կոմպոզիցիաներում էլ ոչինչ հնարավոր չի հեռացնել կամ ավելացնել: Բնա- կարանում, քարե մանր կոմպոզիցիաները դասավորված են շարքերով, կամ կախված են առաստաղից, որը ժխտում է նրանց բնական բնույթը` նրանց վերածելով երկնքից ՙանձրևող՚ քարերի… Այս բիրտ քարերին ավելացրեք նրա ստեղծած բազում կավե արձնիկները: Հեգնաբար, նրանցից շատերը բարդ են ու տանջալից: Ոմանք գլխատված են կամ ունեն այլանդակված մարմիններ, որոնք պայթում են զայրույթից, կամ ընկղմված են ցավի և տառապանքի մեջ: Սա հստակ հակադրություն է վայրի բնության մեջ գտած քարերի և համակենտրոն կոնգլոմերատների հանդարտությ ան հետ… Ահա Միսակ Մաղաքյանը: Դիտենք…

Էդուարդ Պալասանյան