Skip to content Skip to footer

Վահրամ Աղասյանի

Խորհրդային Միությունից մեզ հասած ամենամեծ ժառանգությունը թերևս ճարտարապետությունն է, որի ուրվականային արտահաըտումներն են կիսակառույց շենքերը, չաշխատող գործարանները, անավարտ, լքված թաղամասերը: Խորհրդային ճարտարապետության այս անհեթեթ դրսևորումներին է անրադարձել արվեստագետ Վահրամ Աղասյանը: Փաստագրական բնույթի այս վիդեոաշխատանքներում ֆիքսված են Երևանի ծայրամասերից շատ կոնկրետ օրինակներ. ՛՛Կվարտալ 16, Բանգլադեշ՛՛:

  Անրադառնալով Բեյրութին, արվեստագետը ստեղծում է ևս մեկ քաղաքի դիմանկար, որը կապված չլինելով Խորհրդային Միության հետ, այնուամենայնիվ որոշակի նմանություններ ունի նույն Երևան քաղաքի հետ: Երկու քաղաքն էլ հետիրավիճակային են. Հետխորհրդային և հետպատերազմյան: Երկու հետիրավիճակներում էլ մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին և ապրելակերպին: Հասարակության ուշադրությունը սովորաբար կենտրոնացած է համակարգի փլուզման, պատերազմի վրա, իսկ արվեստագետին հետաքրքրում են այդ իրադարձությունների հետքերը, որոնք ուրվագծում են մեր իրականության ընթացքը:

Համադրող՝   Եվա Խաչատրյան

Հունիս 2 – 22,   2005