Skip to content Skip to footer

ՎԵՐԵԼԱԿ, Հարոլդ Փինթերի համանուն պիեսի մոտիվներով: Կինոթատերական, սինթետիկ ներկայացում: – Երկու մարդասպաններ՝ Գաս և Բեն: Ձանձրալի սպասումը Գասի ներաշխարհում բացել է հիվանդագին անլիարժեքության, գոյության անիմաստության, մինչ այդ փակ զգացումները: Գասն ընդդիմանում է: Բենը Գասի հակապատկերն է, իբր՝ կատարյալ ու ինքնակարգավորվող անձ: Նրա համար իրավիճակի միակ պակասը հրահանգն է, պատվիրատուի՝ ՆՐԱ զանգը: ՆԱ խաղում է տիկնիկների՝ Գասի ու Բենի հետ, զվարճանում ինչպես կամենա: ՆԱ վստահ է, որ միշտ էլ կգտնվի մի հլու կամակատար՝ Բեն կամ Գաս, ումը Հուշարարը կհուշի արարքներ ու Մահվան մեխանիզմը կաշխատի: Դերերում. Գաս. – Եվա Մարտիրոսյան, Բեն.- Պետրոսյան Արթուր, Նա.- Ակիմյան Վահրամ, Վերևում.- Թադևոսյան Էդուարդ, Հուշարար.- Վահանյան Լիլիթ, Մահ.- Մարիա Հակոբյան, Վարսավիր.- Արտուշ Խաչատրյան, Հաճախորդ.- Պետրոսյան Արման, Լապտերավառ.- Սուքիասյան Գագիկ, Էն աղջիկը.- Սոֆիյա Կաշիրսկայա:

ՆՓԱԿ 2000