Skip to content Skip to footer

  Սպեկտրումը էլեկտրոնային երաժշտական նախագիծ է՝ հեղինակային
վիզուալ պրոյեկցիայով: Սա կենդանի երաժշտության խումբ է, որի
անդամներն են էլեկտրոնային երաժշտության հեղինակ-դիջեյները: 
«Սպեկտրալ շարժումը» կոնցեպտուալ երաժշտական կատարում է,
մասնակիցները համատեղ հնչողությամբ նվագում են կենդանի
էլեկտրոնային երաժշտություն: Սպեկտրումի գաղափարն է ընդգծել
ընտրությունների և իրավիճակների բազմազանությունը, այլ բառերով՝
իրադարձությունների, օբյեկտների և կենդանի օրգանիզմների տարբեր
վարիացիաներն ու փուլերը:
Կատարողները հանդես են գալիս իրականության և արտիստիկ
նյութի տարբեր ընկալումներով, տեսակետներով և լսողական մոտեցմամբ:
  Այս համագործակցության հիմքը էկլեկտիկան է՝ բազում ոճերի և ժանրերի
համադրությունը մի ընդհանուր ձայնային հոսանքի մեջ:

ՆՓԱԿ, 2018