Skip to content Skip to footer

ՍԵՎ ԱՐԿՂ Երևան, ՆՓԱԿ, 2005թ. հունիս. Պիեսի և բեմադրության համահեղինակներ՝ Բրենդան Մքքալ (ԱՄՆ) Գագիկ Ղազարէ (Հայաստան): – Սև արկղ- ը վերլուծում է անհատականությունը` թե միջմշակութային, թե միջանձնային տեսանկյուններից, նրա մասնակցությունը, նրա դերը միջազգային կոնֆլիկտի, ընտանիքի պատմության ստեղծման և հասարակական գիտակցության հարցում: Պիեսը բեմադրվել է միաժամանակ և հայերեն և անգլերեն լեզուներով, որն ընդգծում է նյութի համամարդկային լինելը: Դերերում՝ Բրենդան Մքքալ, Վահրամ Ակիմյան, Կարեն Փիրվերդյան, Սարգիս Վիրաբյան, Հովհաննես Միանաս, Արմեն Ավետիսյան, Էլլա Շամոյան, Գագիկ Ղազարէ: