Skip to content Skip to footer

Ազատ Սարգսյանի պերֆորմանս-վիդեո ինստալացիաները

Ազատը իր ողջ ստեղծագործական կյանքում ոգեշնչվել է իր անունի իմաստից, այն է ազատությունից:

Հատկանշական է, որ սուբյեկտիվի և օբյեկտիվի սահմանների այս խառնուրդն է հենց այն հատկանիշը, որով առանձնանում է շիզոիդությունն առհասարակ, ինչն էլ հենց Ազատի տվյալ նախագծի խնդիրն է: Ռոլալդ Լեինգը շիզո-սուբյեկտին սահմանում է իբրև մի մարդ, ով չի զգում իր մարմնի սահմանները, ով չունի սահմանների զգացում առհասարակ: Այսպես, նա տարալուծվում է իրականության մեջ, այլևս չտարբերվելով իրականությունից, ինչպես Ազատի հերոսը հանդիսատեսից: Իսկ եթե հիշենք Լեինգի մեկ այլ պնդումը, թե շիզոֆրենիան բնական ռեակցիա է շիզոիդ հասարակության ու միջավայրի հանդեպ, ապա մեր ուշադրությունը պետք է բևեռենք արդեն Ազատի ներկայացրած միջավայրի վրա: Իսկ միջավայրը Ազատի մոտ ներկայանում է ցելոֆանե մեծ պարկերի մեջ, որոնք այն ծածկում են սառնության քողով, այնպես, ինչպես շիզոիդի համար է իրականությունը լցվում սառնության շնչով: Շրջապատող իրականությունը կարծես մահանում է, այնպես շիզոիդի մարմինն է զրկվում կենսական մղումներից: Իրականությունը դառնում է վակումային, խեղդող, այնտեղ օդ չկա շնչելու, ինչպես Ազատի ցելոֆանե պարկերում: Իրականությունը լցվում է դատարկությամբ, իսկ մարդիկ վեր են ածվում այդ դատարկ տարածությունը զբաղեցնող առարկաների:

Համադրող`  Վարդան Ազատյան

 

Հունիս 27-Հուլիս 26

ՆՓԱԿ,  2003